Իրանում միաստվածային կրոնների առաջնորդները մեծարում են Իմամ Խոմեյնիի համախմբող հայացքները
Իմամ Խոմեյնիի մահվան 36-րդ տարելիցին ընդառաջ, միաստվածային կրոնների հետևորդների այդ թվում՝ իրանահայերի, ասորիների, հրեաների և զրադաշտականների մի խումբ առաջնորդներ և ներկայացուցիչներ այցելեցին Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադրի դամբարան և ընդգծեցին նրա համախմբող ու միավորող դերը կրոնների խաղաղ համակեցության և փոքրամասնությունների, մասնավորապես՝ Իրանահայերի իրավունքների պաշտպանության գործում։
Լուսահոգի Իմամի Խոմեյնի մեծարման շտաբի միաստվածային կրոնների կոմիտեի ղեկավար Մոհամմադ Ռեզա Մովահեդին նշեց միաստվածային կրոնների միջև ընդհանրությունների կարևորությունը և ընդգծեց, որ Իմամ Խոմեյնիի տեսակետը հիմնված էր միասնության և համակեցության վրա։

Թեհրանի հայոց թեմի ներկայացուցիչ. Իրանահայերը միշտ հարգանքի են արժանացել Իմամի կողմից
Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ներկայացուցիչ՝ Արժ. Տ. Գրիգորիս Ներսիսյանսը բարձր է գնահատել Իմամ Խոմեյնիի դերը փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության գործում և ասել. «Իմամը ընդգծում էր, որ ծանոթ է հայկական կենսակերպին և միշտ շեշտել է էթնիկ խմբերի ու կրոնների խաղաղ համակեցությունը: Նա համերաշխության սերմ է ցանել հայ համայնքի սրտում, որի պտուղները մինչ օրս կարելի է տեսնել այս համայնքի մշակութային, սոցիալական և կրոնական ակտիվ մասնակցության մեջ»:
Անդրադառնալով Իմամի խոսքերի ազդեցությանը Իսլամական Հանրապետության Սահմանադրության մշակման գործում՝ նա հավելել է. «Կրոնական փոքրամասնությունները, այդ թվում՝ հայերը, Սահմանադրության համաձայն վայելել են լիարժեք քաղաքացիական իրավունքներ և կարող են ազատորեն զբաղվել իրենց կրոնական, կրթական և մշակութային գործերով»:

Խորհրդարանում հրեաների պատգամավոր Հոմայուն Սամեհը նույնպես ասել է, որ Իմամի ցուցումները հեղափոխությունից հետո վստահություն և խաղաղություն են բերել փոքրամասնություններին, և այսօր այդ համայնքները լիակատար ազատությամբ զբաղվում են կրոնական և քաղաքացիական գործունեությամբ: Հովիվ Ռայան Իսան նույնպես Իմամին համարեց կրոնական համախմբման սերմի հիմնադիրը, որի պտուղները տեսանելի են Իրանի ազգային տոկունության մեջ։
Զրադաշտականների ներկայացուցիչ մոգպետ՝ Հորմոզ Խոսրավիանին ընդգծեց «փոքրամասնություն» բառի հեռացումը պաշտոնական լեքսիկոնից և նշեց, որ Իմամ Խոմեյնին արդար մոտեցմամբ պաշտպանել է բոլոր իրանցիների հավասար իրավունքները և ասել. «Հասարակության գեղեցկությունը տարբերությունների ընդունման մեջ է, և Իմամի տեսակետը հիմնված էր այս մարդասիրական սկզբունքի վրա»։