Իրանի ԱԳ փոխնախարար .Ատոմային էներգիայի միջազգային գործակալության զեկույցը քաղաքական քայլ է
(last modified Sun, 01 Jun 2025 14:41:24 GMT )
Հունիս 01, 2025 18:11 Asia/Tehran
  • Իրանի ԱԳ փոխնախարար .Ատոմային էներգիայի միջազգային գործակալության զեկույցը քաղաքական քայլ է

Parstoday – Իրանի ԱԳ նախարարի տեղակալը ի պատասխան Ատոմային էներգիայի միջազգային գործակալության վերջերս ներկայացված զեկույցին, այն համարել է քաղաքական և ոչ տեխնիկական հիմքերի հիման վրա և ընդգծել է․ «Իրանը երբեք նպատակ չի ունեցել միջուկային զենք ստեղծել և իր բոլոր միջուկային գործողություններն իրականացրել է համաձայն իր պարտավորությունների»։

Անդրադառնալով երաշխիքների համաձայնագրի որոշ կետերի վերաբերյալ գործակալության գլխավոր տնօրենի զեկույցին, Քազեմ Ղարիբաբադին ասել է․ «Զեկույցի փաստաթղթերը հիմնված են Իսրայելի կեղծ պնդումների վրա՝ կապված Իրանի նախորդ տասնամյակների գործունեության հետ, և երկրի ընթացիկ միջուկային ծրագրում ոչ մի շեղում գոյություն չունի»։

Նա նաև ընդգծել է․ «ԱՄՆ-ի և եվրոպական երեք երկրների կողմից 2024 թվականի նոյեմբերին հակաիրանական բանաձևի ընդունումը՝ առանց կոնսենսուսի և անտեսելով Գլխավոր տնօրենի Իրան կատարած այցի արդյունքները, քաղաքական ակտ է և հակասում է միջազգային համագործակցության ոգուն»։

Իրանն զգուշացրել է, որ այս մոտեցման շարունակության դեպքում փոխադարձ և համաչափ պատասխան է տալու։