Իմամ Խոմեյնիի մահվան 36-րդ տարելիցին նվիրված միջոցառում Երևանի Կապույտ մզկիթում
https://parstoday.ir/hy/news/iran-i233296-Իմամ_Խոմեյնիի_մահվան_36_րդ_տարելիցին_նվիրված_միջոցառում_Երևանի_Կապույտ_մզկիթում
Չորեքշաբթի՝ 2025 թվականի հունիսի 4-ին, Երևանի Կապույտ մզկիթում կայանալու է միջոցառում՝ Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր հոգելույս Իմամ Խոմեյնիի մահվան 36-րդ տարելիցի առիթով։
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Հունիս 02, 2025 12:05 Asia/Tehran
  • Իմամ Խոմեյնիի մահվան 36-րդ տարելիցին նվիրված միջոցառում Երևանի Կապույտ մզկիթում

Չորեքշաբթի՝ 2025 թվականի հունիսի 4-ին, Երևանի Կապույտ մզկիթում կայանալու է միջոցառում՝ Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր հոգելույս Իմամ Խոմեյնիի մահվան 36-րդ տարելիցի առիթով։

«Իմամ Խոմեյնիի գաղափարները. բարոյականության, հոգևորի և հասարակական արդարության արտացոլումները» վերտառությամբ միջոցառումը կկայանա Երևանի ժամանակով ժամը 18:00-ին Կապույտ մզկիթի նիստերի դահլիճում։

Այս միջոցառումն, որն անցկացվում է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակութային կենտրոնի համագործակցությամբ, արժեքավոր առիթ է վերանայելու Իմամ Խոմեյնիի մտքերը և խորհելու նրա անհատականության, մարդկային և հոգևոր կողմերի վերաբերյալ։

Իրանի ժամանակակից պատմության, գաղափարախոսության և մշակութային ոլորտով հետաքրքրվողները կարող են մասնակցել հոգելույս Իմամ Խոմեյնիի ազդեցիկ անհատականության մեծարման միջոցառմանը։