Ղորբանը՝ զոհաբերության և երկրպագության տոն
(last modified Fri, 06 Jun 2025 06:16:06 GMT )
Հունիս 06, 2025 09:46 Asia/Tehran
  • Ղորբանը՝   զոհաբերության և երկրպագության տոն

Այաթոլլահ Բորուջերդի համալսարանի դասախոս Էբրահիմ Նամդարին ասել է. «Ղորբան տոնը ճշմարիտ հավատքի, հնազանդության և ներման դրսևորում է, ինչպես նաև զոհաբերության ու երկրպագության արտահայտում»:

ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում, Նամդարին ասել է. «Ղորբան տոնը հիշեցում է այն մեծ փորձության մասին, որին բախվեց Աբրահամ մարգարեն, ով իր անսասան հնազանդությամբ  հավատքի պատմության մեջ դարձավ զոհաբերության և երկրպագության ամենամեծ դրսևորումը»:

Նա նշել է․ «Այս տոնը միաստվածության ռացիոնալության և մարդկային զգացմունքների միջև կապի կետն է, որտեղ հայրական սերը, աստվածայինի ոգու ներկայությամբ, հասնում է գերակշռության այնպիսի մակարդակի, որը կարող է հասկանալ և ընկալվել միայն կրոնական գիտելիքների լույսի ներքո»։

Պրոֆեսորը նշել է. «Կրոնական մշակույթում զոհաբերությունը չի նշանակում կենդանի զոհաբերել։ Այն վկայում է իր ամենսիրելի էակին զոհաբերելու՝ մարդու  ներքին պատրաստակամության մասին։ Այլ կերպ ասած՝ բոլորը պետք է ճանաչեն իրենց սրտի Իսմայիլին և պատրաստ լինեն նրան զոհաբերել հանուն Աստծու»։

Նամդարին ասել է․ «Մեր ժամանակներում զոհաբերության ուղերձը հոգին մաքրելու, դեպի ինքդ քեզ վերադառնալու և մարդկային հոգին կապող ավելորդ կապվածությունները նվազեցնելու կոչ է»։

Խոսելով առաջնորդության տասնօրյակի մասին, Նամդարին ասել է. «Տասնօրյակը սկսվում է Ղորբան տոնով և ավարտվում Ղադիր տոնով: Այն տասնօրյակը լի է գիտելիքով, սիրով և մարգարեի իրավահաջորդների հետ կապով»։ 

Նրա խոսքով՝ այս լուսավորված օրերին հավատացյալների համայնքը կրկին ուխտ է կնքում  Աբրահամ, Մոհամմադ մարգարեների և իմամ Ալիի օրինակով՝ առաջնորդելու հավատքի և խնամակալության ուղին՝ փորձության և հնազանդության ճանապարհով»։

«Այն, ինչ Ղորբան տոնը տարբերում է մյուս տոներից դրա խորը ուսմունքն է ցանկության և հնազանդության միջև սահմանի մասին, սահման, որի միջով մարդը անցնում է ինքն իրեն և հասնում հոգևոր և բարոյական վերելքի հորիզոնին»,- ասել է նար:

Նամդարին հույս է հայտնել, որ հավատացյալները, մասնավորապես՝ երիտասարդներն ու կիրթ մարդիկ, կխորհրդածեն այս օրերի ուղերձների շուրջ և կբացեն երկրպագության ու մարդկային արժանապատվության ավելի խորը ըմբռնման ճանապարհ, և այս լուսավոր տասնօրյակը կվերածեն հոգին մաքրագործելու և հավատքի կապերը ամրապնդելու հնարավորության»։