Հնդկաստանի վարչապետը բացել է աշխարհի ամենաբարձր երկաթուղային կամարաձև կամուրջը
(last modified Sun, 08 Jun 2025 12:31:48 GMT )
Հունիս 08, 2025 16:01 Asia/Tehran
  • Հնդկաստանի վարչապետը բացել է աշխարհի ամենաբարձր երկաթուղային կամարաձև կամուրջը

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին բացել է աշխարհի ամենաբարձր երկաթուղային կամարաձև Չենաբի կամուրջը, որը գտնվում է Ջամու և Քաշմիրի Ռեասի շրջանում։

Այս մասին հայտնում է New Indian Express պարբերականը։ Ճարտարապետական ​​գլուխգործոց համարվող Չենաբի երկաթուղային կամուրջը,  որը գտնվում է գետից 359 մետր բարձրության վրա, աշխարհի ամենաբարձր երկաթուղային կամարաձև կամուրջն է: Այն 1315 մետր երկարությամբ պողպատե կամարաձև կամուրջ է, որը նախագծված է սեյսմիկ և քամու պայմաններին դիմակայելու համար:  

Կամրջի հիմնական դերը կլինի Ջամուի և Սրինագարի միջև հաղորդակցության բարելավումը։

Պահալգամի ահաբեկչական հարձակումից և դրան հաջորդած «Սինդուր» գործողության մեկնարկից հետո տարածաշրջան առաջին անգամ այցելելով՝ վարչապետ Մոդին Չենաբի կամուրջն անվանել է ինժեներական հրաշք, որը կառուցվել է ավելի քան 30 000 տոննա պողպատից և անպայթյունավտանգ ռելսերից։

 Նա նաև շնորհակալություն է հայտնել կամրջի շինարարությանը մասնակցած աշխատակիցներին։

Վարչապետը նաև հայտարարել է Վանդե Բհարատ գնացքի գործարկման մասին, որը Քաշմիրի հովտի և Ջամու շրջանի միջև առաջին երկաթուղային կապն է։

armenpress.am