Հայաստանն ու Իրանը կարևորում են համատեղ ծրագրերի իրականացումը էներգետիկ ոլորտում
Հունիս 09, 2025 18:30 Asia/Tehran
Իրանում Հայաստանի Հանրապետության դեսպան Գրիգոր Հակոբյանը հունիսի 7-ին հանդիպում է ունեցել Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ։
Այս մասին նշված է Իրանում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։Նշվում է, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել էներգետիկ ոլորտում ՀՀ-ԻԻՀ համագործակցությանը վերաբերող հարցերին։
«Երկուստեք կարևորվել է համատեղ ծրագրերի իրականացումը, մասնավորապես ընդգծվել է Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարությունն ընթացիկ տարվա ընթացքում ավարտին հասցնելու անհրաժեշտությունը»,-ասված է հաղորդագրության մեջ։
Պիտակ