Սիոնիստական շրջանակները խոսոտվանում են, որ Իրանի հրթիռները կարող են ոչնչացնել Դիմոնայի ատոմակայանը
Իսրայելի վրա Իրանի վերջին հարձակումներից հետո, Սիոնիստական ռեժիմի վերլուծաբաններն ու ԶԼՄ-ներն անդրադարձել են դրանց պատճառած վնասներին, խոստովանելով, որ Իրանն ունի հնարավորություն՝ թիրախավորելու Իսրայելի ռազմավարական կենտրոնները։
Հղում անելով ԻՌՆԱ-ին, Pars Today-ը հաղորդում է, որ անդրադառնալով Իրանի վերջին հրթիռային հարձակումներին, սիոնիստ վերլուծբաններն ասել են. «Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ մինչև լիակատար հաղթանակ կռվելու որոշման արդյունքը կլինի այն տարածաշրջանի անմարդաբնակ դառնալը, որտեղ մենք ապրում ենք»։Ռեժիմի հեռուստատեսության 12-րդ ալիքը հաղորդել է․ «Պարզ է, որ Իրանն ունի Դիմոնայի ատոմակայանը ոչնչացնելու կարողություն, իսկ Նեթանյահուն խոսում է բացարձակ հաղթանակի ուղղությամբ շարժվելու մասին»։Ռեժիմի ԶԼՄ-ները հաղորդել են, որ իրանական հրթիռը Թել Ավիվում հարվածել է նախկին նախարարներից մեկի տանը։ Հաղորդվել է նաև, որ Իրանի հրթիռային վերջին հարձակման ժամանակ թիրախավորվել է Կենսաբանական հետազոտությունների կենտրոնը, որը անվտանգության կարևոր կենտրոն է։Հաղորդվում է, որ ըստ վերջին գնահատականների՝ Իրանի հետ պատերազմը Իսրայելի տնտեսությանը կարժենա 100 միլիարդ շեկել։Ըստ այդ հաղորդումների՝ հաշվի առնելով հարձակման ժամանակացույցի վերաբերյալ անվտանգության և ռազմական գնահատականները, այն իրականացվել է Իսրայելում տնտեսական գործունեության վերսկսման մասին հայտարարությունից հետո։ Հատկանշական է, որ ռեժիմը թույլ չի տալիս հրապարակել Թել Ավիվում այսօր հարձակման թիրախ դարձած տարածքների մասին լուրերը։