The Guardian. Իրանի ռեժիմը ուժեղ է/ԱՄՆ միջամտությունը չի երաշխավորում Իսրայելի հաղթանակը
https://parstoday.ir/hy/news/iran-i233934-the_guardian._Իրանի_ռեժիմը_ուժեղ_է_ԱՄՆ_միջամտությունը_չի_երաշխավորում_Իսրայելի_հաղթանակը
Նշելով, որ Իրանն ունի ամուր քաղաքական համակարգ և  ժամանակակից տեխնոլոգիաներ, The Guardian-ը գրել է. «Ամերիկյան միջամտությունը չի երաշխավորում Իրանի նկատմամբ հաղթանակը»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 23, 2025 05:53 Asia/Tehran
  • The Guardian. Իրանի ռեժիմը ուժեղ է/ԱՄՆ միջամտությունը չի երաշխավորում Իսրայելի հաղթանակը

Նշելով, որ Իրանն ունի ամուր քաղաքական համակարգ և  ժամանակակից տեխնոլոգիաներ, The Guardian-ը գրել է. «Ամերիկյան միջամտությունը չի երաշխավորում Իրանի նկատմամբ հաղթանակը»։

Pars Today-ի փոխանցմամբ՝ բրիտանական The Guardian-ը գրել է. «ԱՄՆ-ի միջամտությունը չի կարող երաշխավորել, որ Իսրայելը կհասնի իր նպատակներին Իրանի հետ պատերազմում և կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ»։
Անդրադառնալով պատերազմին ԱՄՆ-ի ներգրավվելու հետևանքով տարածաշրջանային անկայունության ռիսկի մասին նախազգուշացումներին՝  պարբերականը գրել է. «Կասկած կա, թե արդյոք ամերիկյան ռումբերը կարո՞ղ են ոչնչացնել գետնի տակ մեծ խորության վրա գտնվող Ֆորդոյի միջուկային օբյեկտը»։ 
Պարբերականն անդրադարձել է նաև այն հարցին, թե արդյոք Սիոնիստական ռեժիմը կարո՞ղ է շարունակել Իրանի դեմ  հարձակումները և դիմադրել Իսլամական Հանրապետության հրթիռային հարձակումներին և մեջբերել Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Թոբի Դոջի խոսքերն ով ասել է. «Իրանի ռեժիմն ավելի ամուր է, քան թվում էր»։
Թոբի Դոջը հավելել է․ «Իրանցիները տարիներ շարունակ աշխատել են նոր տեխնոլոգիաների վրա, և դա մի բան չէ, որը կարելի է ոչնչացնել ռումբով»։
The Guardian-ը գրել է. «Մենք Իրաքի և Աֆղանստանի պատերազմներից սովորեցինք, որ նույնիսկ մեծ ռազմական ներկայությունը չի կարող լուծել խնդիրը»։
Պարբերականը գրել է, որ պատերազմում Սիոնիստական ռեժիմը խնդիրներ ունի իրանական հրթիռային հարձակումները կասեցնելու հարցում, քանի որ չունի բավարար քանակությամբ հրթիռներ և ավիացիոն սարքավորումներ, իսկ զինվորները հոգնած են։