Արաղչի. Եվրամիությունը պետք է հստակ արձագանքի Իրանի դեմ ագրեսիային
Իտալացի գործընկերոջ հետ զրույցում, Իրանի արտգործնախարարը քննադատել է եվրոպական կառավարությունների դիրքորոշումները այս բացահայտ ագրեսիայի նկատմամբ և ընդգծել. «Այսօր Եվրամիությունը պետք է հստակ արձագանքի նման գործողությանը, քանի որ սպառնալիքի տակ են հայտնվել և ոտնձգության ենթարկվել ոչ միայն Իրանի խաղաղ միջուկային օբյեկտները, այլև միջազգային կարգի հիմնարար սկզբունքները և ՄԱԿ-ի կանոնադրությունը»։
IRNA֊ի հաղորդման համաձայն, Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին հուլիսի 2-ին, հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ՝ մեր երկրում գտնվող երեք խաղաղ միջուկային օբյեկտների վրա Վաշինգտոնի կառավարության կողմից իրականացված ռազմական հարձակման վերաբերյալ։
Քննադատեով եվրոպական կառավարությունների դիրքորոշումները այս բացահայտ ագրեսիայի նկատմամբ, Իրանի արտգործնախարարն ընդգծել է , որ այսօր միջազգային հանրությունը, և մասնավորապես Եվրամիությունը, պետք է հստակորեն արձագանքեն նման գործողությանը, քանի որ սպառնալիքի տակ են հայտնվել և ոտնձգության են ենթարկվել ոչ միայն Իրանի խաղաղ միջուկային օբյեկտները, այլև միջազգային կարգի հիմնարար սկզբունքները և ՄԱԿ-ի կանոնադրությունը։
Խստորեն դատապարտելով այս ռազմական ագրեսիան՝ Արաղչին նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն իրավունք ունի օգտագործել բոլոր տարբերակները օրինական պաշտպանության շրջանակում։
Իտալիայի արտաքին գործերի նախարարը ափսոսանք է հայտնել ԱՄՆ ռազմական հարձակման պատճառով տարածաշրջանում լարվածության սրման կապակցությամբ և կոչ է արել բոլոր կողմերին վերադառնալ դիվանագիտությանը։