Արևմտայն մեդիան անդրադարձել է ՄԱԳԱՏԷ-ի հետ համագորխակցությունը դադարեցնելու Իրանի որոշմանը
Հղում անելով Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը, արևմտյան ԶԼՄ-ները գրում են, որ կազմակերպությունը դեռևս որևէ նամակ չի ստացել Իրանից՝ համագործակցությունը կասեցնելու վերաբերյալ։
Հղում անելով ԻՌՆԱ-ին, Pars Today-ը հաղորդում է, որ բրիտանական Reuters լրատվական գործակալությունը հինգշաբթի օրը մեջբերելով ՄԱԳԱՏԷ-ի հայտարարությունը, գրել է «Մենք տեղյակ ենք այս հաղորդագրությունների մասին, սակայն մինչ այս պահը Գործակալությունը որևէ պաշտոնական հաղորդագրություն չի ստացել Իրանից այս հարցի վերաբերյալ»:
Արևմտյան մի շարք այլ ԶԼՄ-ներ նույնպես արձագանքել են այս հաղորդագրությանը՝ մեջբերելով Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը։ Հատկանշական է, որ մինչև լուրերի հրապարակումը, գործակալության կայքում այս հայտարարությունը տեղադրված չէր։
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին ավելի վաղ հայտարարել էր, որ գործակալության հետ Իրանի համագործակցությունը պարտադիր է և կոչ էր արել Իրանին՝ թույլ տալ վերսկսել տեսուչների աշխատանքը։ Ֆրանսիացի և գերմանացի պաշտոնյաները, որոնք ձեռնպահ են մնացել Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները դատապարտելուց, կոչ են արել Իրանին շարունակել համագործակցությունը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ։
Չորեքշաբթի օրը Իրանի իսլամական խորհրդարանը, 223 ներկայացուցիչներից 221-ի կողմ ձայներով հաստատեց ՄԱԳԱՏԷ-ի համագործակցությունը դադարեցնելու պահանջով օրինագծի դրույթները։ Հղում անելով 1969 թվականի Վիեննայի կոնվենցիայի 60-րդ հոդվածին՝ այն պարտավորեցնում է կառավարությանը կասեցնել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ ցանկացած համագործակցություն մինչև որոշակի պայմանների բավարարումը։
Ըստ այս օրինագծի՝ գործակալության ետսուչներին և գլխավոր տնօրենին արգելվելու է մուտք գործել Իրան, ինչպես նաև դադարեցվելու է պաշտպանիչ միջոցների և լրացուցիչ անվտանգության տեսախցիկների տեղադրումը միջուկային օբյեկտներում։ Արգելվելու է նաև Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը Իրանի միջուկային գործունեության վերաբերյալ որևէ զեկույց ներկայացնելը։
Օրինագծի լրացուցիչ նշումում դիտարկվել է 6-րդ աստիճանի քրեական պատիժ (6 ամսից մինչև 2 տարի ժամկետով ազատազրկում, 60 միլիոնից մինչև 240 միլիոն ռիալ տուգանք…) նրանց համար, ովքեր կհրաժարվեն այն իրականացնելուց կամ դեր կխաղան դրա թերի իրականացման մեջ։
Օրինագծով սահմանված կարգով, գործակալության հետ համագործակցության կասեցումը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը, Ատոմային էներգիայի կազմակերպության զեկույցը ստանալուց հետո, հաստատի այս օրենքում նշված պայմանների կատարումը։