«Foreign Policy»-ն խոստովանել է,որ Իրանի կարողությունները կանգուն են
Pars Today - «Foreign Policy» պարբերականը, գնահատելով Իրանի դեմ Իսրայելի և Ամերիկայի ագրեսիայից հետո ստացված արբանյակային լուսանկարները, գրել է. «Չնայած այս հարձակումները որոշակի վնաս պատճառեցին,սակայն դրանք չոչնչացրին Թեհրանի կարողությունները»։
Pars Today-ի հաղորդման համաձայն, այս ամերիկյան ազդեցիկ պարբերականը գրում է. –«Իսրայելի և Ամերիկայի հարձակումներից հետո, Իրանից ստացված արբանյակային լուսանկարները վկայում են Թեհրանի կարողություններին հասցված վնասների մասին, սակայն դրանց ոչնչացման որևէ հետք չկա։ Այս հոդվածի հեղինակը խոստովանել է, որ Իրանի դեմ Իսրայելի ռեժիմի հարձակումները, նույնիսկ ԱՄՆ-ի օգնությամբ, թույլ էին և լավագույն դեպքում Իրանի միջուկային ծրագիրը հետ են մղել ընդամենը մի քանի ամսով։
Այս պարբերականի վերլուծաբանը, անդրադառնալով ամերիկյան երկու լրատվամիջոցների՝ CNN-ի և New York Times-ի կողմից ԱՄՆ Պաշտպանության հետախուզական գործակալության (DIA) համակարգված գնահատականի քննարկմանը, նշել է. «Վերոնշյալ երկու լրատվամիջոցները, վերլուծելով այս գաղտնի զեկույցը, պարզել են,որ անցյալ շաբաթ տեղի ունեցած հարձակումներից հետո, Իրանի միջուկային ծրագիրը, լավագույն դեպքում, մեկից երկու ամսով հետաձգվել է։ Վերլուծական հոդվածում ընդգծվել է, որ այժմ շատ հարցեր կան Իրանում մինչև 60 տոկոս հարստացված ուրանի քանակի և այն մասին, թե արդյոք այդ քանակի ուրանը էապես ոչնչացվե՞լ է ԱՄՆ հարձակումների ժամանակ, թե տեղափոխվել է անհայտ վայր։ Անկասկած, ամերիկացի պաշտոնյաները ամաչում են, որ չգիտեն, թե որտե՞ղ են տեղափոխվել այս նյութերը և զավեշտալի բացատրություններ են տալիս։
«Foreign Policy»-ի վերլուծաբանը կարծում է, որ Դոնալդ Թրամփի վարչակազմի պաշտոնյաները պնդելով,որ որ Իսրայելի ռեժիմը և Ամերիկան ամբողջությամբ ոչնչացրել են Իրանի ուրան հարստացնելու կարողությունը, փորձում են թերագնահատել այս կորած նյութերի վտանգները։
«Foreign Policy»-ի վերլուծաբանն անդրադառնալով ԱՄՆ Պաշտպանության հետախուզական գործակալության զեկույցին, Իրանի տարբերակներից մեկը համարել է՝ Ֆորդոյում ցենտրիֆուգների վերատեղադրումը։ Քանի որ, ըստ այս դաշնային կառույցի հայտարարության՝ չնայած B-2 ռմբակոծիչների հարձակման ժամանակ այս ստորգետնյա օբյեկտի էներգամատակարարման համակարգը վնասվել է, սակայն ուրանի հարստացման սրահը մնացել է անվնաս։
Այնուհետև հոդվածի հեղինակը Իրանի միջուկային օբյեկտների ներկայիս իրավիճակը համեմատելով Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրին(ՀԳՀԾ) հաջորդած ժամանակաշրջանի հետ,որը ստորագրվեց 2015 թվականին և որին դեմ գնացին Իսրայելի ռեժիմը և ամերկացի հանրապետականները, պատճառաբանել է, թե-«Այդ համաձայնագիրը մի քանի անգամ ավելի շատ հետաձգեց Իրանի միջուկային ծրագիրը, սակայն հակառակորդները բողոքում էին, որ դրա շատ դրույթներ անարդյունավետ կլինեն 10 կամ 15 տարի անց»։
Ուրբաթ, հունիսի 13-ի առավոտյան, միջազգային իրավունքի և Իրանի Իսլամական Հանրապետության ազգային ինքնիշխանության ակնհայտ խախտմամբ, սիոնիստական ռեժիմը ռազմական հարձակման թիրախ դարձրեց Թեհրանի և մի շարք այլ քաղաքների տարածքները, այդ թվում՝ երկրի միջուկային օբյեկտները։
Այս հարձակման հետևանքով նահատակվեցին մի շարք գիտնականներ, զինվորականներ և քաղաքացիական անձինք։
Այս ագրեսիան շարունակվելով, Միացյալ Նահանգները կիրակի , հունիսի 22-ի առավոտյան՝ ուղղակիորեն հարձակվելով Ֆորդոյի, Նաթանզի և Սպահանի միջուկային օբյեկտների վրա, փաստորեն միացավ Սիոնիստական ռեժիմի Իրանի դեմ սանձազերծած պատերազմին։