Իրանն իր միջուկային օբյեկտները կփակի ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի համար
https://parstoday.ir/hy/news/iran-i234094
Իրանը ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին թույլ չի տա մուտք գործել իր միջուկային օբյեկտներ և այնտեղ տեղադրել գործակալության տեսախցիկները:
(last modified 2025-06-29T03:24:04+00:00 )
Հունիս 29, 2025 06:54 Asia/Tehran
  • Իրանն իր միջուկային օբյեկտները կփակի ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի համար

Իրանը ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին թույլ չի տա մուտք գործել իր միջուկային օբյեկտներ և այնտեղ տեղադրել գործակալության տեսախցիկները:

Ինչպես հաղորդում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը, այս մասին հայտարարել է երկրի խորհրդարանի փոխխոսնակ Համիդ Ռեզա Հաջի Բաբաեին 1981 թվականին ահաբեկչության ժամանակ սպանված այաթոլլա Սեյեդ Մոհամմադ Բեհեշտիի հիշատակի արարողության ժամանակ:  

Նրա խոսքով՝ այդ որոշումն ընդունվել է, երբ Իրանը հայտնաբերել է, որ ՄԱԳԱՏԷ-ի հավաքած տվյալները հայտնվել են իսրայելական փաստաթղթերում:  

«12-օրյա պատերազմը շարունակությունն էր իրանական ազգի դեմ 47-ամյա թշնամանքի, որին աջակցում է ԱՄՆ-ն։ Այդ թշնամանքն Իրանի դեմ է, ոչ թե հրթիռների կամ միջուկային ծրագրի։ ԱՄՆ-ն մտավախություն ունի, որ 7 հազար տարվա քաղաքակրթություն ունեցող 90–միլիոնանոց երկիրը թույլ չի տա իրենց գերիշխանությունը տարածաշրջանում»,-հայտարարել է Բաբաեին։  

Նա ընդգծել է՝ որքան թշնամին գնա էսկալացիայի, այնքան ուժեղ կլինի Իրանի ժողովրդի պատասխանը: