Իրանի նախագահի հատուկ օգնականն այցելել է ռմբակոծությունից տուժած թեհրանահայ ընտանիքին
https://parstoday.ir/hy/news/iran-i234132-Իրանի_նախագահի_հատուկ_օգնականն_այցելել_է_ռմբակոծությունից_տուժած_թեհրանահայ_ընտանիքին
Իրանի նախագահի հատուկ օգնական, Էթնիկ, կրոնական և դավանանքային հարցերով խորհրդի նախագահ Հոջաթոլեսլամ Սեյեդ Մահմուդ Ալավին այսօր՝ կիրակի առավոտյան, այցելել է հիվանդանոցում գտնվող թեհրանահայ ընտանիքն, որը տուժել ու վիրավորում է ստացել սիոնիստական ​​ռեժիմի ռմբակոծության հետևանքով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 29, 2025 14:22 Asia/Tehran
  • Իրանի նախագահի հատուկ օգնականն այցելել է ռմբակոծությունից տուժած թեհրանահայ ընտանիքին

Իրանի նախագահի հատուկ օգնական, Էթնիկ, կրոնական և դավանանքային հարցերով խորհրդի նախագահ Հոջաթոլեսլամ Սեյեդ Մահմուդ Ալավին այսօր՝ կիրակի առավոտյան, այցելել է հիվանդանոցում գտնվող թեհրանահայ ընտանիքն, որը տուժել ու վիրավորում է ստացել սիոնիստական ​​ռեժիմի ռմբակոծության հետևանքով։

Ըստ Ալիք օրաթերթի,  այցի ընթացքում հոջ. Ալավին տեսակցել է ծանր վիրավորում ստացած 72-ամյա Անահիտ Շահբազյանի հետ եւ նրան փոխանցել նախագահ Փեզեշքյանի բարեմաղթանքներն ու շուտափոյթ ապաքինում մաղթել նրան: Հայ ընտանիքի մյուս երեք անդամները մասամաբ թեթև վերքերով հիվանդանոցից դուրս են գրվել դեպքի երկրորդ օրը:

Հոջ. Ալավին նաև զրուցել է հիվանդանոցի պաշտօնեաների եւ բուժանձնակազմի հետ ռմբակոծության հետևանքով տուժածների բուժման մասին տեղեկանալու համար։