Ցավակցություն Հոսեյնական Աշուրայի կապակցությամբ
Վաղը Մոհառամ ամսվա 10-րդ օրը շիաների երրորդ առաջնորդ Իմամ Հոսեյնի և նրա ուղեկիցների նահատակության տարելիցն է։
Իմամ Հոսեյնն ու իր ուղեկիցները նահատակվեցին Քարբալայում՝ հիջրեցի 61 թվականի մոհարամ ամսի 10-ին:
Իմամ Հոսեյնը նախքան նահատակվելը, խոսելով իր շարժման մասին ասում էր. «Իմ շարժման նպատակն է դիմակայել բռնությանն ու չարագործությանը»:
Իսլամական Իրանի հավատացյալ ժողովուրդը Մոհառամ ամսվա ընթացքում և հատկապես Թասուայի և Աշուրայի օրերին մասնակցում է մզկիթներում ու հոսեյնիեներում կազմակերպվող սգո հանդիսություններին:
ԻԻՀ ռադիոհեռուստատեսության Սահաբ ցանցի հայերեն ալիքը Իմամ Հոսեյնի նահատակության տարելիցի կապակցությամբ ցավակցություն է հայտնում աշխարհի բոլոր մուսուլմաններին, հատկապես շիաներին և մյուս ազատախոհներին: