Իրանը դատապարտում է Իսրայելի` Եմենին և Լիբանանին հասցրած ավիահարվածները. Բաղայի
Թեհրանը դատապարտում է Եմենին ու Լիբանանի տարածքին Իսրայելի հասցրած ավիահարվածները։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
«Իսմայիլ Բաղային վճռականորեն դատապարտել է Եմենի տարբեր շրջաններին, այդ թվում՝ Հոդեյդային, Ռաս Իսային, Սալիֆին և Ռաս էլ-Խատիբ էլեկտրակայանին Իսրայելի ռեժիմի հասցրած ավիահարվածները։ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը Իսրայելի կողմից Եմենի տնտեսական և հասարակական ենթակառուցվածքներին, այդ թվում՝ օդանավակայաններին, նավահանգիստներին, էլեկտրակայաններին և արդյունաբերական պահեստներին հասցված բազմակի հարվածները որակել է որպես Եմենի ժողովրդի դեմ ուղղված աղաղակող հանցագործություն», – ասվում է Իրանի ԱԳՆ–ի Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Իրանցի դիվանագետը կոչ է արել վերջ դնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անգործությանը՝ «ի պատասխան ռեժիմի կողմից Եմենի ժողովրդի դեմ ուղղված հանցագործությունների»։