ՀՀ և Իրանի պաշտպանության նախարարները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են համագործակցության օրակարգային հարցեր
https://parstoday.ir/hy/news/iran-i234508-ՀՀ_և_Իրանի_պաշտպանության_նախարարները_հեռախոսազրույցի_ընթացքում_քննարկել_են_համագործակցության_օրակարգային_հարցեր
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հուլիսի 9-ին հեռախոսազրույց է ունեցել Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 09, 2025 12:48 Asia/Tehran
  • ՀՀ և Իրանի պաշտպանության նախարարները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են համագործակցության օրակարգային հարցեր

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հուլիսի 9-ին հեռախոսազրույց է ունեցել Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Զրուցակիցները քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրներ, ինչպես նաև երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր։

Հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները ընդգծել են Հարավային Կովկասում կայունության և խաղաղության ապահովման կարևորությունը։ Նրանք վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու և խորացնելու պաշտպանական ոլորտում համագործակցությունը։

Նշենք, որ Հայաստանի և Իրանի միջև պաշտպանական կապերը վերջին տարիներին նկատելի ակտիվացել են՝ ընդգրկելով ռազմաքաղաքական խորհրդակցություններ, մասնագիտական փոխանակումներ և տարածաշրջանային անվտանգության հարցերում փոխըմբռնման խորացում։