ՄԱԳԱՏԷ-ի հետ Իրանի համագործակցության կասեցման մասին օրենքն անհապաղ գործադրման է հանձնվել
(last modified Wed, 09 Jul 2025 14:06:55 GMT )
Հուլիս 09, 2025 17:36 Asia/Tehran
  • ՄԱԳԱՏԷ-ի հետ Իրանի համագործակցության կասեցման մասին օրենքն անհապաղ գործադրման է հանձնվել

Իրանի իսլամական խորհրդարանի Ազգային անվտանգության հանձնաժողովի անդամը հայտարարել է Միջազգային ատոմային էներգիայի գործակալության հետ համագործակցությունը կասեցնող բանաձևի անհապաղ կիրառման մասին և ասել. «Վերջին օրերին գործակալության բոլոր տեսուչները Հայաստանի հետ ցամաքային սահմանով լքում են Իրանը»։

Rahbordemoaser կայքի փոխանցմամբ՝ Աբոլֆազլ Զահրևանդն ասել է. «Միջազգային ատոմային էներգիայի գործակալության հետ համագործակցությունը կասեցնելու վերաբերյալ բանաձևի ընդունումից անմիջապես հետո, որոշումն ամբողջությամբ իրականացվել է»։
 Նա հավելել է. «Իրանի միջուկային օբյեկտներից հանվել են ՄԱԳԱՏԷ-ի բոլոր հսկողության տեսախցիկները, իսկ տեսուչները լքել են երկիրը։ Գործակալության վերջին տեսուչը լքել է Իրանը՝ Հայաստանի հետ ցամաքային սահմանով»։
Անդրադառնալով Իրանի միջուկային օբյեկտների վրա վերջերս տեղի ունեցած հարձակումից հետո ստեղծված իրավիճակին՝ Զահրևանդը նշել է. «Այս զարգացումներից հետո Իրանի Իսլամական Հանրապետությունը որոշեց դադարեցնել կամավոր համագործակցությունը գործակալության հետ, և որոշումն ամբողջությամբ իրականացվել է»։
Նրա խոսքով․ «Որոշումն ըդնունվել է իսլամական խորհրդարանի կողմից և երկրի ազգային շահերը պաշտպանելու նպատակով, և դրա իրականացումը ցույց է տալիս Իրանի Իսլամական Հանրապետության լուրջ վճռականությունը՝ դիմակայելու քաղաքական ճնշումներին և գործակալության անարդար վարքագծին»։