Թենիսի միջազգային ֆեդերացիայի նախագահը ցավակցություն է հայտնել իրանցի մարզիկի նահատակության կապակցությամբ
Pars Today - Թենիսի միջազգային ֆեդերացիայի նախագահ Դեյվիդ Հեգրիթին մի ուղերձում իր ցավակցությունն է հայտնել Իրանի ժողովրդին, ինչպես նաև Թենիսի ֆեդերացիային և մարզիկի ընտանիքին Իրանի դեմ պարտադրված 12-օրյա պատերազմում իրանցի թենիսիստի նահատակության կապակցությամբ։
Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ հղում անելով IRNA-ին, Իրանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Դավուդ Ազիզիին ուղղված Դեյվիդ Հեգրիթիի ուղերձում ասված է. «Ես խորապես վշտացա՝ լսելով վերջին հարձակումների ժամանակ Փարսա Մանսուրի նահատակության լուրը: Այս դժվարին պայմաններում մեր աղոթքներն ու կարեկցանքը մարզիկի ընտանիքի հետ են, և մենք ձեզ հետ ենք այս մեծ վշտի մեջ»:
Հաղորդագրության այլ բաժնում գրված է. «Մենք նաև տեղեկացանք, որ Իրանի ազգային թենիսի կենտրոնը նույնպես վնասվել է: Մենք անդրադառնում ենք Իրանում ձեզ և մարզիկների համար ստեղծված դժվարին պայմանները, և մեր ցանկությունն է, որ Իրանում և տարածաշրջանում վերադառնա անվտանգությունն ու խաղաղությունը: Մենք հետևում ենք վերջին իրադարձություններին և հույս ունենք, որ իրավիճակը կբարելավվի»: