Թեհրանում հերքում են, որ Պուտինը համաձայնել է Իրանոմ ուրանի «զրոյական» հարստացման գործարքին
https://parstoday.ir/hy/news/iran-i234634
Իրազեկ աղբյուրը հերքել է այն տեղեկությունը, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանին կոչ է արել համաձայնել միջուկային գործարքին, որը բացառում է ուրանի հարստացումը, հայտնում է Mehr-ը։
(last modified 2025-07-13T04:01:45+00:00 )
Հուլիս 13, 2025 07:31 Asia/Tehran
  • Թեհրանում հերքում են, որ Պուտինը համաձայնել է Իրանոմ ուրանի «զրոյական» հարստացման գործարքին

Իրազեկ աղբյուրը հերքել է այն տեղեկությունը, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանին կոչ է արել համաձայնել միջուկային գործարքին, որը բացառում է ուրանի հարստացումը, հայտնում է Mehr-ը։

Գործակալության զրուցակիցը հայտնել է, որ Իրանը Պուտինից որևէ հաղորդագրություն չի ստացել ԱՄՆ-ի հետ ուրանի զրոյական հարստացմամբ միջուկային գործարքի վերաբերյալ։

Աղբյուրն ընդգծել է, որ Ռուսաստանի նախագահի և Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի հետ վերջին հանդիպման ժամանակ այդ հարցը չի քննարկվել։

Ըստ աղբյուրի, այդ հանդիպումից հետո Ռուսաստանը և Իրանը կապի ուղիներով զրոյական հարստացման վերաբերյալ որևէ հաղորդագրությամբ նույնպես չեն փոխանակվել։

Ավելի վաղ ամերիկյան Axios պարբերականը հայտնել էր, որ Ռուսաստանի նախագահը Վաշինգտոնին և Թեհրանին հայտարարել է Իրանի «զրոյական հարստացմամբ» միջուկային գործարքին իր համաձայնության մասին։