Իրանցի գեղասահորդուհին դարձել է աշխարհի չեմպիոն
https://parstoday.ir/hy/news/iran-i234646-Իրանցի_գեղասահորդուհին_դարձել_է_աշխարհի_չեմպիոն
20-ամյա իրանցի չմշկասահորդուհի Ռոմինա Սալեքը փայլուն է հանդես եկել Իտալիայի Միլան քաղաքում կայացած ազատ ոճի չմշկասահքի համաշխարհային մրցաշարում և նվաճել աշխարհի ոսկե մեդալը՝ եզրափակչում հաղթելով իր իտալացի մրցակցին։ Սա Սալեքի առաջին աշխարհի չեմպիոնական տիտղոսն է մեծահասակների կատեգորիայում և շրջադարձային պահ նրա մարզական կարիերայում։
(last modified 2025-09-30T15:14:30+00:00 )
Հուլիս 13, 2025 10:09 Asia/Tehran

20-ամյա իրանցի չմշկասահորդուհի Ռոմինա Սալեքը փայլուն է հանդես եկել Իտալիայի Միլան քաղաքում կայացած ազատ ոճի չմշկասահքի համաշխարհային մրցաշարում և նվաճել աշխարհի ոսկե մեդալը՝ եզրափակչում հաղթելով իր իտալացի մրցակցին։ Սա Սալեքի առաջին աշխարհի չեմպիոնական տիտղոսն է մեծահասակների կատեգորիայում և շրջադարձային պահ նրա մարզական կարիերայում։

Իրանի ազգային հավաքականը փայլուն ելույթ ունեցավ Միլանում կայացած գեղասահքի աշխարհի առաջնությունում ՝ նվաճելով ընդհանուր առմամբ 3 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ։ 
Իսկ Սալեքի հաղթանակը վկայում է  ոչ միայն նրա անհատական կարողությունների, այլև   Իրանի չմշկասահքի համաշխարհային առաջընթացի և այս մարզաձևի խոստումնալից ապագայի մասին։
Իրանցի գեղասահորդների հաջողությունները գրավել են լրատվամիջոցների և մարզական հաստատությունների ուշադրությունը։ Շատերը նշել են, որ սա շրջադարձային պահ է Իրանում անհատական մարզաձևերի ոլորտում։ Իրանցիները մեծ ոգևորությամբ են դիմավորել հայրենիք վերադարձած մարզիկներին։ 
 Մասնագետների կարծիքով, Ռոմինա Սալեքի ելույթը դրական մոդել է  իրանցի կանանց համառության, շարունակական մարզումների և միջազգային սպորտում կարողությունների առումով։