Իրանը վարում է հարևանների հետ հարաբերությունների ընդլայնման քաղաքականություն
https://parstoday.ir/hy/news/iran-i234684
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանն ԱՄԷ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թահնուն բին Զայեդ Ալ Նահյանի հետ հեռախոսազրույցում ընդգծել է տարածաշրջանային համագործակցության ամրապնդման և հարևան երկրների հետ հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը։
(last modified 2025-07-14T06:03:18+00:00 )
Հուլիս 14, 2025 09:33 Asia/Tehran
  • Իրանը վարում է հարևանների հետ հարաբերությունների ընդլայնման քաղաքականություն

Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանն ԱՄԷ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թահնուն բին Զայեդ Ալ Նահյանի հետ հեռախոսազրույցում ընդգծել է տարածաշրջանային համագործակցության ամրապնդման և հարևան երկրների հետ հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը։

Ահմադիանն ասել է, որ տարածաշրջանի որևէ երկրի դեմ անվտանգության սպառնալիքը կհանգեցնի ամբողջ Պարսից ծոցի ճգնաժամի՝ հավելելով. «Տարածաշրջանի անվտանգությունը փոխկապակցված է և կարող է ապահովվել միայն տարածաշրջանի երկրների համատեղ մասնակցությամբ»։
Նա նաև բարձր է գնահատել ԱՄԷ-ի դիրքորոշումը՝ դատապարտելով Սիոնիստական ռեժիմի կողմից Իրանի դեմ ագրեսիան և իր էմիրաթցի գործընկերոջ հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները, ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի միջամտաողկան գործողությունները, ինչպես նաև Թեհրան-Աբու Դաբի երկկողմ հարաբերությունները։
ԱՄԷ  ազգային անվտանգության խորհրդականն ընդգծել է Իրանի կարևոր դերը տարածաշրջանային կայունության գործում և նշել, որ Պարսից ծոցի անվտանգությունը պետք է ապահովվի տարածաշրջանի բոլոր երկրների համագործակցությամբ