Բաղայի. Ձգանի մեխանիզմի կիրառումը կարժանանա Իրանի համապատասխան արձագանքի
Pars Today - Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակը երկուշաբթի օրը հայտարարել է, որ «ձգանի մեխանիզմի կիրառման սպառնալիքը քաղաքական քայլ է և Իրանի դեմ առճակատմանն ուղղված գործողություն» և ընդգծել է. «Եթե նման իրադարձություն տեղի ունենա, ապա դա կարժանանա Իսլամական Հանրապետության համապատասխան արձագանքի»։
Էսմայիլ Բաղային երկուշաբթի օրը, պատասխանելով Իրանի դեմ ձգանի մեխանիզմ կիրառելու եվրոպացիների սպառնալիքի մասին հարցին, նշել է, որ այս հարցը որևէ իրավական կամ միջազգային հիմք չունի, և ասել. «Այս մեխանիզմի կիրառման սպառնալիքը քաղաքական քայլ է և Իրանի դեմ առճակատմանն ուղղված գործողություն։ Եթե նման իրադարձություն տեղի ունենա, դա կարժանանա Իրանի համապատասխան արձագանքի»։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը իր ելույթի մեկ այլ մասում, ի պատասխան Սիոնիստական ռեժիմի կողմից Գազայի ժողովրդի դեմ շարունակական հանցագործությունների վերաբերյալ հարցին, ասել է, որ «իսլամական և տարածաշրջանի երկրների պատասխանատվությունը կապված Պաղեստինում Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների հետ ծանր է», և որ այս հարցում լուրջ գործողությունների բացակայությունը կհանգեցնի Սիոնիստական ռեժիմի ռազմատենչ կեցվածքի և էքսպանսիոնիզմի շարունակմանն ու ընդլայնմանը։