Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը զգուշացրել է թշնամիներին
https://parstoday.ir/hy/news/iran-i234704-Իրանի_զինված_ուժերի_գլխավոր_շտաբի_պետը_զգուշացրել_է_թշնամիներին
Pars Today - ԻԻՀ ԶՈւ ԳՇ պետը երկուշաբթի օրը հայտարարել է. «Եթե թշնամիները կրկին սխալվեն, մեր զինվորները լիովին պատրաստ են նրանց տալ նախկինում արվածից ավելի ուժեղ և զղջացող պատասխան»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 14, 2025 12:57 Asia/Tehran
  • Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը զգուշացրել է թշնամիներին

Pars Today - ԻԻՀ ԶՈւ ԳՇ պետը երկուշաբթի օրը հայտարարել է. «Եթե թշնամիները կրկին սխալվեն, մեր զինվորները լիովին պատրաստ են նրանց տալ նախկինում արվածից ավելի ուժեղ և զղջացող պատասխան»:

ԻՀՊԿ ավիատիեզերական ուժեր այցելության ժամանակ, մի խումբ զինվորների և այդ ուժերի հրամանատարի հետ, ԻԻՀ հզորության նահատակների հիշատակին հարգանքի տուրք մատուցելով , գեներալ-մայոր Սեյեդ Աբդոլռահիմ Մուսավին ասաց. «12-օրյա պատերազմի ժամանակ ավիատիեզերական ուժերի հզորության ցուցադրումը շատ ավելի մեծ էր, քան մինչ օրս նրանց արած ամեն ինչ, նույնիսկ ավելի կարևոր, քան Սրբազան պաշտպանության ժամանակ խոշոր գործողությունները»։

Իրանի ԶՈւ ԳՇ պետը նշեց, որ ԻԻՀ գոյությունն ու տարածքային ամբողջականությունը երբեք այս կերպ չեր սպառնացվել, հավելեց. «Մենք հավատում ենք, որ Իսլամական հեղափոխության զինվորների և իսկական որդիների վճռականությունը, կամքը, կարողությունն ու քաջությունը չեն իջեցնի նահատակ մեծ զորավարների դրոշը և անպայման կշարունակեն իրենց առաջխաղացումը մինչև ԻԻՀ  լիակատար հաղթանակը»։