Նոռուզի․Սիոնիստական ռեժիմի դեմ պայքարի համար միջազգային մեդիա ճակատ է ձևավորվում
-
Իրանի Ռադիոհեռուստատեսության կազմակերպության արտասահմանյան թողարկումների բաժնի տնօրեն՝ Ահմադ Նոռուզի
Իրանի Իսլամական Հանրապետության Ռադիոհեռուստատեսության կազմակերպության արտասահմանյան թողարկումների բաժնի տնօրենը հայտնել է Սիոնիստական ռեժիմի և ԱՄՆ-ի դեմ միջազգային մեդիա ճակատ ձևավորվելու մասին:
Ահմադ Նորուզին երեքշաբթի օրը «Մեհր» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում 12-օրյա պատերազմից հետո իր գլխավորած բաժնի գործունեության մասին ասել է․«12-օրյա պատերազմի ընթացքում, ինչպես Իրանի Ռադիոհեռուստատեսության կազմակերպության մյուս բաժինները, արտասահմանյան թողարկումների բաժինը ևս փորձել է պահպանել ազգային միասնությունը և պատմել ինչպես ռազմական կարողությունների, այնպես էլ այն դաժանության և հանցագործությունների մասին, որոնք Սիոնիստական ռեժիմը և Միացյալ Նահանգները կատարել են այս ժողովրդի դեմ»։
«Pars Today»-ի փոխանցմամբ՝ նա նշելով, որ հետպատերազմյան պատումը շատ կարևոր է, հավելել է․ «Իրանի Ռադիոհեռուստատեսության կազմակերպության արտասահմանյան թողարկումների բաժինը ձգտում է ստեղծել արդյունավետ և միտում սահմանող աշխատանք։ Մենք նաև ունենք հատուկ աշխատանք, որը, հավանաբար, այս շաբաթ կիրականացվի որպես միջազգային միջոցառում։ Ես կարծում եմ, լավ քայլ է, որ մենք կարող ենք ստեղծել միջազգային մեդիա ճակատ Սիոնիստական ռեժիմի և Միացյալ Նահանգների դեմ»։
Իրանի Ռադիոհեռուստատեսության կազմակերպության արտասահմանյան թողարկումների բաժնի տնօրենը վերջում «Սոբհ մեդիա փառատոնի» կողմից կազմակերպվելիք միջոցառման մասին ասել է. «Սոբհ մեդիա կենտրոնի ձևաչափով մենք մտադիր ենք կարճ ժամանակահատվածում կրկնել անցյալի որոշ լավ փորձառություններ: Մենք հյուրեր ունենք եվրոպական և ամերիկյան երկրներից, և փորձել ենք հրավիրել ազդեցիկ լրատվամիջոցների գործիչների»: