Արաղչի. Իրանի միջուկային ծրագրի հետ կապված ռազմական լուծում չկա
https://parstoday.ir/hy/news/iran-i234888-Արաղչի._Իրանի_միջուկային_ծրագրի_հետ_կապված_ռազմական_լուծում_չկա
Իրանի արտաքին գործերի նախարարն ասել է. «Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը ապացուցեց, որ Իրանի միջուկային ծրագրի հետ կապված ռազմական լուծում չկա։ Միայն դիվանագիտական և բանակցային լուծումը կարող է արդյունավետ լինել»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 19, 2025 11:41 Asia/Tehran
  •  Իրանի արտաքին գործերի նախարար՝ Սեյեդ Աբբաս Արաղչի
    Իրանի արտաքին գործերի նախարար՝ Սեյեդ Աբբաս Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարարն ասել է. «Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը ապացուցեց, որ Իրանի միջուկային ծրագրի հետ կապված ռազմական լուծում չկա։ Միայն դիվանագիտական և բանակցային լուծումը կարող է արդյունավետ լինել»։

Չինական CGTN հեռուստաալիքին տված հարցազրույցում Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին  տարածաշրջանի վերջին զարգացումների և Իրանի միջուկային բանակցությունների ապագայի մասին ընդգծել է, որ Սիոնիստական ռեժիմի  կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա վերջերս կատարված հարձակումը ցույց է տվել, որ Իրանի միջուկային ծրագրի հետ կապված ռազմական լուծումն անօգուտ է, և որ միակ արդյունավետ ուղին բանակցությունների վրա հիմնված դիվանագիտական լուծումն է, այն էլ այն ժամանակ, երբ մյուս կողմը հրաժարվի  իր ռազմական քաղաքականությունից և փոխհատուցի Իրանին պատճառված վնասը։

Անդրադառնալով Շանհայի համագործակցության կազմակերպությունում (ՇՀԿ) Իրանի կարևոր դերին,  Արաղչին բարձր գնահատեց անդամ պետությունների, մասնավորապես Չինաստանի աջակցությունը Իսրայելի և Ամերիկայի ագրեսիայի դատապարտման գործում՝ այն անվանելով միակողմանիության դեմ տարածաշրջանային համերաշխության օրինակ։ Նա ընդգծեց, որ Իրանի ակնկալիքը  ՇՀԿ-ի առաջիկա գագաթնաժողովից Իրանին լիակատար քաղաքական աջակցությունն  ցուցաբերելն է։

Արտաքին գործերի նախարարը Իսրայելի հարձակումը անվանեց ագրեսիվ և անարդարացի արարք և ընդգծեց, որ Իրանն օրինական պաշտպանության շրջանակներում ամենայն հզորությամբ պատասխանեց, և ստիպեց թշնամուն դադարեցնել ագրեսիան և ընդունել հրադադար։ Սակայն Արաղչին ներկայիս հրադադարը համարեց փխրուն և անհուսալի՝ ասելով. «Շատ պարզ է, Սիոնիստական ռեժիմի կողմից համաձայնագրերի խախտման պատմությունը, ուստի Իրանը մնում է զգոն և պատրաստ դիմակայելու ցանկացած հնարավոր խախտման»։

Վերջում Արաղչին միջուկային բանակցություններին վերադառնալու հնարավորության մասին ասաց. «Եթե դիմացի կողմը իրական կամք ունենա փոխշահավետ համաձայնության հասնելու և հրաժարվի ռազմական տարբերակից, Իրանը պատրաստ կլինի վերադառնալ բանակցություններին»։ Նա հիշեցրեց, որ Իրանը միշտ ընդգծել է իր միջուկային ծրագրի խաղաղ բնույթը, և որ դիվանագիտական լուծումը վեճերի լուծման միակ ողջամիտ ուղին է»։