Իրանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը դուրս եկավ Ասիայի գավաթի եզրափակիչ
https://parstoday.ir/hy/news/iran-i234890-Իրանի_կանանց_բասկետբոլի_ազգային_հավաքականը_դուրս_եկավ_Ասիայի_գավաթի_եզրափակիչ
Pars Today - Իրանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը դուրս եկավ Ասիայի գավաթի B դիվիզիոնի  եզրափակիչ փուլ՝ հաղթելով Թաիլանդին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 19, 2025 12:20 Asia/Tehran
  • Իրանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը դուրս եկավ Ասիայի գավաթի եզրափակիչ

Pars Today - Իրանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը դուրս եկավ Ասիայի գավաթի B դիվիզիոնի  եզրափակիչ փուլ՝ հաղթելով Թաիլանդին։

Շաբաթ օրը Չինաստանում անցկացվող Ասիայի գավաթի B դիվիզիոնի կիսաեզրափակչում Իրանի կանանց ազգային հավաքականը մրցեց Թաիլանդի հետ։ Pars Today-ի փոխանցմամբ՝ այս խաղում Իրանի ազգային հավաքականը հաղթեց 78-52 հաշվով և դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ։

Իրանից «Ռոքսանա Բրահմանն» ընտրվեց նշված խաղի լավագույն խաղացող՝ 20 միավորով, 5 անդրադարձով, 2 փոխանցումով, 4 գնդակի խլմամբ և արդյունավետության 22 ցուցանիշով։

Իրանի ազգային հավաքականը կիրակի օրը եզրափակչում կհանդիպի Չինական Թայբեյի և Մոնղոլիայի միջև խաղի հաղթողի հետ։

Այս մրցաշարի ավարտին չեմպիոն թիմը կստանա 2027 թվականին Ասիայի A դիվիզիոնի մրցաշարերին մասնակցելու արտոնություն։