Պատժամիջոցային ճնշման շարունակման դեպքում Իրանը դուրս կգա Միջուկային զենքի պայմանագրից
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հուլիսի 2-ին հրամանագիր է ստորագրել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը կասեցնող օրենքի իրագործման մասին:
Իրանը կարող է դուրս գալ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից և սկսել ուրանի 60%-ից ավելի բարձր մակարդակի հարստացումը, եթե երկրի նկատմամբ պատժամիջոցային ճնշումը շարունակվի: Ինչպես փոխանցում է Tasnim-ը, այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ներկայացուցիչ Իբրահիմ Ռեզաին։
«Իրանն առայժմ միայն դադարեցրել է լրացուցիչ արձանագրության կամավոր կատարումը, սակայն մինչ օրս մնում է պայմանագրի անդամ։ Բայց պատժամիջոցային ճնշման շարունակման դեպքում օրակարգում կարող է հայտնվել պայմանագրից դուրս գալը, մինչև 60 % ուրանի հարստացումը, արդիականացված ցենտրիֆուգների արտադրությունն ու արտահանումը և միջուկային ոլորտում հարաբերությունների ընդլայնումը», – ասել է Ռեզաին։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հուլիսի 2-ին հրամանագիր է ստորագրել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը կասեցնող օրենքի իրագործման մասին: Երկրի ԱԳ նախարար Արաղչին նշել է, որ չնայած ՄԱԳԱՏԷ-ի հետ փոխգործակցությունը դադարեցնելու որոշմանը, համագործակցության ուղիները փակ չեն։
Sputnik