Երկուշաբթի օրը Կասպից ծովում կմեկնարկեն Իրանի և Ռուսաստանի համատեղ ռազմածովային զորավարժությունները
https://parstoday.ir/hy/news/iran-i234920-Երկուշաբթի_օրը_Կասպից_ծովում_կմեկնարկեն_Իրանի_և_Ռուսաստանի_համատեղ_ռազմածովային_զորավարժությունները
Երկուշաբթի օրը Կասպից ծովում կմեկնարկեն CASAREX2025 ծովային որոնողական-փրկարարական վարժանքները, որոնց կմասնակցեն Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ռազմածովային ուժերը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 20, 2025 07:29 Asia/Tehran
  • Երկուշաբթի օրը Կասպից ծովում կմեկնարկեն Իրանի և Ռուսաստանի համատեղ ռազմածովային զորավարժությունները

Երկուշաբթի օրը Կասպից ծովում կմեկնարկեն CASAREX2025 ծովային որոնողական-փրկարարական վարժանքները, որոնց կմասնակցեն Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ռազմածովային ուժերը։

Զորավարժությունները կհյուրընկալեն ԻԻՀ ռազմածովային ուժերը։ Դրանք կանցկացվեն «Միասին՝ հանուն անվտանգ և պաշտպանված Կասպից ծովի» կարգախոսով։ Համատեղ զորավարժություններին մասնակցում են Իրանի ռազմածովային ուժերի, ԻՀՊԿ, ԻԻՀ անվտանգության կազմակերպության սպայական և ՌԴ ռազմածովային ուժերի ստորաբաժանումները։
Զորավարժություններին դիտորդի կարգավիճակով ներկա կլինեն նաև Կասպից ծովի այլ ափամերձ երկրների ներկայացուցիչներ։ Զորավարժության հիմնական նպատակն է բարելավել ծովային որոնողական-փրկարարական գործողությունների պատրաստվածության և համակարգման մակարդակը, ամրապնդել Կասպից ծովի ջրերում անվտանգությունն ու պաշտպանվածությունը, ինչպես նաև զարգացնել տարածաշրջանի երկրների ռազմածովային ուժերի միջև փոխգործակցությունը։