Որքա՞ն էր Իրանի ոչ նավթային արտահանումը վերջին եռամսյակում՝ չնայած պատժամիջոցներին
https://parstoday.ir/hy/news/iran-i234938-Որքա_ն_էր_Իրանի_ոչ_նավթային_արտահանումը_վերջին_եռամսյակում_չնայած_պատժամիջոցներին
Pars Today - Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայությունը հրապարակել է վերջին եռամսյակում երկրի ոչ նավթային արտահանման վերաբերյալ զեկույց։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 20, 2025 12:51 Asia/Tehran
  • Որքա՞ն էր Իրանի ոչ նավթային արտահանումը վերջին եռամսյակում՝ չնայած պատժամիջոցներին

Pars Today - Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայությունը հրապարակել է վերջին եռամսյակում երկրի ոչ նավթային արտահանման վերաբերյալ զեկույց։

Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայությունը շաբաթ օրը հրապարակված զեկույցում հայտարարել է. -Վերջին եռամսյակում Իրանի ոչ նավթային արտահանումը կազմել է 34 միլիոն 347 հազար տոննա՝ 11 միլիարդ 655 միլիոն դոլար արժողությամբ։ Pars Today-ի փոխանցմամբ՝ Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության զեկույցում նշվում է.-Վերջին եռամսյակում Իրանի արտահանման ամենամեծ ծավալը կատարվել է Չինաստան՝ ավելի քան 3 միլիարդ 511 միլիոն դոլար արժողությամբ։

Իրանի արտահանման այլ ուղղություններն էին Իրաքը՝ 1 միլիարդ 905 միլիոն դոլար, ԱՄԷ-ն՝ 1 միլիարդ 592 միլիոն դոլար, Թուրքիան՝ 937 միլիոն դոլար և Աֆղանստանը՝ 510 միլիոն դոլար։

Վերջին եռամսյակում Իրանի արտաքին տարանցումը կազմել է հինգ միլիոն տոննա։