Foreign Affairs. Իրանի հետ լարվածությունը թանկ կարժենա Բաքվի համար
https://parstoday.ir/hy/news/iran-i234976-foreign_affairs._Իրանի_հետ_լարվածությունը_թանկ_կարժենա_Բաքվի_համար
Ամերիկյան «Foreign Affairs» ամսագիրը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կառավարության արտաքին քաղաքականության հետևանքների մասին նախազգուշացնող վերլուծության մեջ ընդգծել է, որ «այդ երկրի տարածաշրջանային հավակնությունները կարող են թանկ նստել նրանց վրա»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 21, 2025 13:58 Asia/Tehran
  • Foreign Affairs. Իրանի հետ լարվածությունը թանկ կարժենա Բաքվի համար

Ամերիկյան «Foreign Affairs» ամսագիրը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կառավարության արտաքին քաղաքականության հետևանքների մասին նախազգուշացնող վերլուծության մեջ ընդգծել է, որ «այդ երկրի տարածաշրջանային հավակնությունները կարող են թանկ նստել նրանց վրա»։

Foreign Affairs-ի խոսքով՝ Իսրայելի ռեժիմի հետ դիվանագիտական ​​կապերի սերտացումը, ինչպես նաև Իրանի հետ աշխարհագրական առումով մոտ լինելը, Բաքվին դրդել են իրեն համարել Միացյալ Նահանգների անփոխարինելի ռազմավարական գործընկեր. մի մտայնություն, որը կարող է ճգնաժամ դառնալ Ադրբեջանի համար Իսրայելի, Միացյալ Նահանգների և Իրանի միջև լարվածության սրման դեպքում։

Վերլուծության մեջ նշվում է, որ Բաքվի կողմից Թել Ավիվի նկատմամբ շարունակական բացահայտ աջակցությունը կարող է ստիպել Թեհրանին ձեռնարկել գործնական քայլեր, այդ թվում՝ անվտանգության ոլորտում։

Անդրադառնալով Իրանի հյուսիսարևմտյան սահմաններում Ադրբեջանի զգայուն աշխարհաքաղաքական դիրքին՝ Foreign Affairs-ը զգուշացրել է, որ Թեհրանի տարածաշրջանային և անվտանգության նկատառումները անտեսելը կարող է հանգեցնել Ադրբեջանում ներքին կայունության նվազմանը։ Հատկապես այն իրավիճակում, երբ Հարավային Կովկասում զարգացումները, տարածաշրջանային և միջազգային տերությունների աճող ներգրավվածությամբ, հասել են լարվածության նոր մակարդակի։
Foreign Affairs-ն ընդգծում է, որ Արևմուտքի կամ Իսրայելի աջակցության գնահատման մեջ սխալ հաշվարկները կարող են Ադրբեջանին դնել այնպիսի իրավիճակում, երբ այն ոչ միայն չի կարողանա կանխել ճգնաժամը, այլև կներքաշվի անկանխատեսելի քաղաքական, անվտանգության և տնտեսական հետևանքների մեջ։