Հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ Իրանի դիրքորոշումն անփոփոխ է. Բաղայի
https://parstoday.ir/hy/news/iran-i234982-Հաղորդակցությունների_ապաշրջափակման_վերաբերյալ_Իրանի_դիրքորոշումն_անփոփոխ_է._Բաղայի
Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ Իրանի դիրքորոշումը մնում է անփոփոխ։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Իսմայիլ Բաղային, փոխանցում է Mehr-ը։
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Հուլիս 21, 2025 14:37 Asia/Tehran
  • Հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ Իրանի դիրքորոշումն անփոփոխ է. Բաղայի

Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ Իրանի դիրքորոշումը մնում է անփոփոխ։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Իսմայիլ Բաղային, փոխանցում է Mehr-ը։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Հայաստանը կարող է հայտնվել քաղաքական մեկուսացման մեջ, եթե չապահովի այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումը:

Նրա խոսքով՝ Բաքվին անհրաժեշտ է Ադրբեջանի արևմտյան հատվածի և Նախիջևանի միջև«անարգել հասանելիություն»։ Ընդ որում, Ալիևի տրամաբանությամբ, ադրբեջանցիները, իբր հանուն նրանց անվտանգության, չպետք է հանդիպեն հայ սահմանապահների։ Ադրբեջանի ղեկավարը նաև հստակեցրել է, որ ենթադրյալ միջանցքի տարածքում «չեն լինելու ո՛չ օպերատորներ, ո՛չ վարձակալություններ», ինչը, ըստ էության, նշանակում է այլ երկրի տարածքում Ադրբեջանի լիարժեք իրավազորության պահանջ, բայց, իհարկե, առանց այդ փաստի որևէ պաշտոնական ճանաչման:

«Մենք աջակցում և հավանություն ենք տալիս տարածաշրջանի երկրների միջև փոխանակումների և հարաբերությունների ընդլայնմանը և միշտ ընդգծել ենք, որ այդ միջոցները և այդ անցումների ստեղծումը չպետք է խաթարեն ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և միջազգայնորեն ճանաչված սահմանները, ինչպես նաև փոփոխություններ կատարեն տարածաշրջանի աշխարհաքաղաքականության մեջ», - նշել է Բաղաին:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանն արձագանքել էր Ադրբեջանի նախագահի պնդումներին՝ նշելով, որ դրանք դուրս են բանակցային տրամաբանության շրջանակներից: