Իրանի բարձրաստիճան դիվանագետ. «Ձգանի մեխանիզմը» գործարկելու ցանկացած փորձ անօրինական է
Իրավական և միջազգային գործերով ԻԻՀ փոխարտգործնախարարը երեքշաբթի օրը հայտարարել է. «Եվրոեռյակն իրավական հիմքեր չունի «Ձգանի մեխանիզմը» ակտիվացնելու համար, քանի որ չի կատարել Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի (ՀԳՀԾ) շրջանակներում իր հիմնական պարտավորությունները։ Այս մեխանիզմը գործարկելու ցանկացած փորձ համարվում է անօրինական և պետք է մերժվի»։
«Միջազգային խաղաղության և անվտանգության խթանումը՝ բազմակողմանիության և վեճերի խաղաղ կարգավորման միջոցով» ՄԱԿ ԱԽ նիստում, Քազեմ Ղարիբաբադին խոսել է նաև Իրանի վրա ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի բացահայտ ագրեսիայի նկատմամբ կրկնակի չափանիշների կիրառման և միջազգային կառույցների լռության մասին։
Նա ասել է, որ Իսլամական Հանրապետությունը կարծում է, որ խաղաղությունը ձեռք է բերվում ոչ թե ռումբերի և հարկադրանքի միջոցով, այլ իրավունքների, արդարադատության և դիվանագիտության հարգանքի միջոցով, և որ ագրեսիայի նորմալացումը պետք է բացահայտորեն մերժվի։
Ղարիբաբադին ասել է. «ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չպետք է դառնա որոշակի տերությունների շահերը սպասարկող գործիք, այլ պետք է լինի արդարության, խաղաղության և անվտանգության պահապանը բոլոր երկրների համար՝ անկախ նրանց չափերից, իշխանությունից կամ քաղաքական կողմնորոշումից»։