Ուրբաթ օրը Իրանական արբանյակ է արձակվելու ռուսական հրթիռով
Ուրբաթ 2025 թվականի հուլիսի 25-ին Իրանը իր արբանյակը տիեզերք է արձակելու ռուսական «Սոյուզ» հրթիռով։ Տիեզերական առաքելությունը կիրականացվի Ռուսաստանի արևելքում գտնվող «Վոստոչնի»տիեզերակայանից։
Պաշտոնական աղբյուրների հաղորդման համաձայն, այս իրանական արբանյակը Թեհրանի և Մոսկվայի միջև տիեզերական համագործակցության մի մասն է, որը վերջին տարիներին մշակվել է՝ Իրանի տիեզերական կարողությունները հզորացնելու և ռուսական առաջադեմ տեխնոլոգիաները օգտագործելու նպատակով։
«Սոյուզ» հրթիռը, որն աշխարհի ամենահեղինակավոր և երկարամյա տիեզերական հրթիռներից մեկն է, մինչ օրս գրանցել է հարյուրավոր հաջող առաքելություններ և հայտնի է որպես այսօրվա ամենահուսալի հրթիռներից մեկը։
Այս արձակումը գնահատվում է Իրանի տիեզերական ծրագրի ընդլայնման շարունակության համատեսքտում։ Ծրագիր, որը նպատակ ունի բարձրացնել երկրի հսկողության, հեռահաղորդակցության և հետազոտական կարողությունները և վերջին տարիներին ամրապնդվել է «Նուր», «Խայամ» և «Նահիդ» արբանյակների արձակմամբ։
Հաշվի առնելով Իրանի դեմ Արևմուտքի տեխնիկական պատժամիջոցները, Ռուսաստանի հետ տիեզերական համագործակցությունը ռազմավարական նշանակություն ունի Իրանի համար և կարող է հիմք հանդիսանալ երկրի տիեզերական կարողությունների կայուն զարգացման համար։