Ուրբաթ օրը Իրանական արբանյակ է արձակվելու ռուսական հրթիռով
https://parstoday.ir/hy/news/iran-i235056-Ուրբաթ_օրը_Իրանական_արբանյակ_է_արձակվելու_ռուսական_հրթիռով
Ուրբաթ 2025 թվականի հուլիսի 25-ին Իրանը  իր արբանյակը տիեզերք  է արձակելու  ռուսական «Սոյուզ» հրթիռով։ Տիեզերական առաքելությունը կիրականացվի Ռուսաստանի արևելքում գտնվող «Վոստոչնի»տիեզերակայանից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 23, 2025 13:58 Asia/Tehran
  • Ուրբաթ օրը Իրանական արբանյակ է արձակվելու  ռուսական հրթիռով

Ուրբաթ 2025 թվականի հուլիսի 25-ին Իրանը  իր արբանյակը տիեզերք  է արձակելու  ռուսական «Սոյուզ» հրթիռով։ Տիեզերական առաքելությունը կիրականացվի Ռուսաստանի արևելքում գտնվող «Վոստոչնի»տիեզերակայանից։

Պաշտոնական աղբյուրների հաղորդման համաձայն, այս իրանական արբանյակը Թեհրանի և Մոսկվայի միջև տիեզերական համագործակցության մի մասն է, որը վերջին տարիներին մշակվել է՝ Իրանի տիեզերական կարողությունները հզորացնելու և ռուսական առաջադեմ տեխնոլոգիաները օգտագործելու նպատակով։

«Սոյուզ»  հրթիռը, որն աշխարհի ամենահեղինակավոր և երկարամյա տիեզերական հրթիռներից մեկն է, մինչ օրս գրանցել է հարյուրավոր հաջող առաքելություններ և հայտնի է որպես այսօրվա ամենահուսալի հրթիռներից մեկը։

Այս արձակումը գնահատվում է Իրանի տիեզերական ծրագրի ընդլայնման շարունակության համատեսքտում։ Ծրագիր, որը նպատակ ունի բարձրացնել երկրի հսկողության, հեռահաղորդակցության և հետազոտական ​​կարողությունները և վերջին տարիներին ամրապնդվել է «Նուր», «Խայամ» և «Նահիդ» արբանյակների արձակմամբ։

Հաշվի առնելով Իրանի դեմ Արևմուտքի տեխնիկական պատժամիջոցները, Ռուսաստանի հետ տիեզերական համագործակցությունը ռազմավարական նշանակություն ունի Իրանի համար և կարող է հիմք հանդիսանալ երկրի տիեզերական կարողությունների կայուն զարգացման համար։