Իրանցի շախմատիստը նվաճել է Ռուսաստանում անցկացվող «Կարպովի գավաթի» չեմպիոնի տիտղոսը 
https://parstoday.ir/hy/news/iran-i235092-Իրանցի_շախմատիստը_նվաճել_է_Ռուսաստանում_անցկացվող_Կարպովի_գավաթի_չեմպիոնի_տիտղոսը
Մոհամմադ Ամին Թաբաթաբային, առանց պարտության,  նվաճել է Ռուսաստանում անցկացվող «Կարպովի գավաթ» միջազգային մրցաշարի չեմպիոնի տիտղոսը։ 
(last modified 2026-05-27T15:21:59+00:00 )
Հուլիս 24, 2025 13:37 Asia/Tehran
  • Իրանցի  գրոսմայստեր Մոհամմադ Ամին Թաբաթաբային նվաճել է Ռուսաստանում անցկացվող «Կարպովի գավաթի» չեմպիոնի տիտղոսը։
    Իրանցի  գրոսմայստեր Մոհամմադ Ամին Թաբաթաբային նվաճել է Ռուսաստանում անցկացվող «Կարպովի գավաթի» չեմպիոնի տիտղոսը։

Մոհամմադ Ամին Թաբաթաբային, առանց պարտության,  նվաճել է Ռուսաստանում անցկացվող «Կարպովի գավաթ» միջազգային մրցաշարի չեմպիոնի տիտղոսը։ 

Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ հղում անելով Իրանի ռադիո-հեռուստատեսային գործակալությանը, Թաբաթաբային ապահովել է իր չեմպիոնական տիտղոսը մրցաշարի ավարտից առաջ։
Ութ փուլից հետո Թաբաթաբային մրցումներում գրավեց առաջին տեղը նախատեսվածից շուտ՝ վաստակելով 5.5 միավոր և 1.5 միավորով առաջ անցնելով ամենամոտ հետապնդողից։ Նա մրցաշարի վաղաժամ չեմպիոն դարձավ ութերորդ փուլի վերջում՝ տանելով 3 հաղթանակ, 5 ոչ-ոքի և առանց ոչ մի պարտության։