Հոջաթոլէսլամ Աբու Թորաբիֆարդ. Երկրի միասնությունն ու համախմբվածությունը պետք է պաշտպանված լինի
Թեհրանի ուրբաթօրյա աղոթքի առաջնորդը նշել է․ «Նախագահի և դատական իշխանության ղեկավարի ազնվությունը և ճիշտ որոշումները նպաստել են նրան, որ այսօր մենք ականատես ենք լինում կառավարման մեջ համերաշխության ամենաբարձր մակարդակներից մեկին։ Մենք պետք է գնահատենք այս թանկարժեք կապիտալը և քայլեր ձեռնարկենք այն պաշտպանելու համար»։
Հղում անելով ԻՌՆԱ-ին, Pars Today-ը հաղորդում է, որ հոջաթոլէսլամ վալմոսլեմին սեյեդ Մոհամմադ Հասան Աբու Թորաբիֆարդն այս շաբաթ Թեհրանի իմամ Խոմեյնու աղոթասրահում կայացած ուրբաթօրյա աղոթքի քարոզներում նշել է, որ թշնամու ներխուժման առաջին ժամերից Իրանում ձևավորվեց ազգային միասնություն, ժողովրդի և իշխանությունների միջև ամուր կապ, հավելելով. «Իրանի ժողովուրդը ցուցաբերել է ազգային միասնություն և սոցիալական համախմբվածության բարձրագույն մակարդակ»։
Հոջաթոլէսլամ Աբու Թորաբիֆարդն ասել է. «Բոլորը եկան, կանգնեցին հայրենիքի կողքին՝ դեմ դուրս գալով բոլոր բռնատերերին և ցույց տվեցին, որ հայրենիքի զավակները միմյանց նկատմամբ ողորմածության, կարեկցանքի, սիրո, ներման, ինչպես նաև ուժի, տոկունության և թշնամու դեմ դիմադրության խորհրդանիշ են»։
Նա հավելել է․ «Միասնությունն ու համախմբվածությունը սահմաններ չեն ճանաչում։ Մենք պետք է գնահատենք այս թանկարժեք կապիտալը և քայլեր ձեռնարկենք այն պաշտպանելու համար՝ բանականությամբ, գիտությամբ, գիտելիքներով, հասկացողությամբ, հավատքով և բարոյական առաքինություններով զարդարված»։