Մոհամմադ Բաղեր Քալիբաֆ. Ահաբեկչությունը Սիոնիստական ռեժիմի հատկանիշն է
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ ահաբեկչությունը Սիոնիստական ռեժիմի հատկանիշն է։
Կիրակի օրվա նիստից առաջ իր ելույթում, Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը ցավակցություն է հայտնել Սիոնիստական ռեժիմի ագրեսիայի ժամանակ մի խումբ իրանցիների, այդ թվում՝ հրամանատարների ու գիտնականների նահատակության 40-րդ օրվա կապակցությամբ՝ հավելելով. «Այս հանցագործությամբ Սիոնիստական հանցավոր ռեժիմը ևս մեկ անգամ ապացուցեց, որ ահաբեկչությունն իր անբաժանելի հատկանիշն է, և որ տարբերություն չի դնում զինվորականի և քաղաքացիական անձի, ծերի և երիտասարդի, կանանց և տղամարդկանց միջև»։
Ղալիբաֆն անդրադարձել է անցած 40 օրերի ընթացքում Իրանի ժողովրդի աննախադեպ միասնությանը, որը սիոնիստ թշնամու համար ամենածանր ապտակն էր, հավելելով. «Հիմա թշնամին ավելի քան երբևէ ցանկանում է վրեժ լուծել Իրանի հզոր և ճնշված ժողովրդից՝ տնտեսական պատերազմի և հոգեբանական գործողությունների միջոցով»։