Իրանական «Նահիդ 2» արբանյակի արձակման լայն լուսաբանումը համաշխարհային լրատվամիջոցներում
-
Իրանական «Նահիդ 2» արբանյակը
Pars Today - Իրանական «Նահիդ 2» արբանյակի ռուսական «Սոյուզ» հրթիռով արձակումը լայն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցների կողմից: Իրանական «Նահիդ 2» արբանյակը տիեզերք է արձակվել ուրբաթ (2025 թվականի հուլիսի 25-ին)՝ «Վոստոչնի» տիեզերական կենտրոնից ռուսական «Սոյուզ» հրթիռակրի միջոցով:
Ըստ Pars Today-ի, Euronews-ը իրանական «Նահիդ 2» արբանյակի արձակումը համարել է հաջողություն և Իրանի ու Ռուսաստանի միջև սերտ հարաբերությունների նշան։
Պակիստանի «Dawn News»-ը նույնպես այն որակել է որպես Իրանի և Ռուսաստանի միջև տիեզերական աճող համագործակցության ապացույց։
Ըստ Associated Press-ի, իրանական «Նահիդ 2» արբանյակը կապի արբանյակ է, որի շահագործման ժամկետը երկու տարի է։
«Ալ Ջազիրա» հեռուստաալիքը նույնպես ընդգծել է իրանցի ինժեներների վերջին նվաճումը։
Հնդկական հեռուստաալիքներից մեկը այս առաքելությունը համարել է Ռուսաստանի բազմարբանյակային ծրագրի մաս, որն ուղղված է Երկրի ուղեծրում գիտական, հետազոտական և առևտրային արբանյակներ տեղակայելուն։
«Times of India»-ն անդրադարձել է Արևմուտքի բացասական կարծիքին և ասել.-Արևմտյան երկրները պնդում են, որ Իրանի տիեզերական ջանքերն ուղղված են հրթիռային ծրագրի մշակմանը, մինչդեռ Թեհրանը պնդում է, որ այս ծրագիրը խաղաղ և զուտ գիտական է։
Չինական «Շանհայ Աի» լրատվամիջոցը հայտարարել է, որ «Նահիդ-2» իրանական արբանյակի արձակման բազան գտնվում է Ռուսաստանի տիեզերական գործակալության հսկողության ներքո և օգտագործվում է քաղաքացիական արձակումների համար. մի հարց, որը Արևմուտքի մտահոգությունների մաս է կազմել։
«Վաշինգտոն Փոստ»-ը և «Ինդեփենդենթ»-ը նույնպես իրանական «Նահիդ-2» արբանյակի արձակումը համարել են իրանա-ռուսական ամուր հարաբերությունների նշան։
Ամերիկյան «Նյուզվիք»-ը այս հարաբերությունները բնութագրել է որպես ռազմավարական համագործակցության խորացման խորհրդանիշ և ԱՄՆ-ի գլխավորությամբ արևմտյան երկրների համար մտահոգության պատճառ և այդ մտահոգությունները վերագրել է Արևմուտքի պատժամիջոցների անարդյունավետությանը։
Այս հրթիռի արձակումը ցույց է տալիս Ռուսաստանի և Իրանի միջև տեխնոլոգիական հարաբերությունների խորացումը երկու երկրների վրա Արևմուտքի ճնշման աճի ֆոնին և վկայում է Իրանի շարունակական առաջընթացի մասին արբանյակային տեխնոլոգիաների ոլորտում։ Այս նվաճմամբ Իրանը ոչ միայն մեծացրել է իր հնարավորությունները, այլև հղել է հստակ քաղաքական ուղերձ։
Հղում անելով Ռուսաստանի և Իրանի միջև ռազմավարական համագործակցության համաձայնագրի ստորագրմանը՝ «Թայմս օֆ Իսրայել»-ը իր դժգոհությունն է հայտնել իրանական «Նահիդ 2» արբանյակի ռուսական տիեզերական բազայից հաջող արձակման կապակցությամբ և հիշեցրել, որ Ռուսաստանը խստորեն դատապարտել է Իսրայելի և Ամերիկայի հարձակումները Իրանի վրա։