ԻՀՊԿ․ Իրանի պաշտպանական և հարձակողական ուժը ջախջախեց թշնամու հաշվարկները
ԻՀՊԿ խոսնակը հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության կոշտ ուժը նրա պաշտպանական և հարձակողական ուժն էր, որը ձախողեց թշնամու բոլոր հաշվարկները։ Նա հավելել է. «Իսլամական Հանրապետության մեղմ ուժը խելացի առաջնորդությունն էր, ժողովրդի կրոնական համոզմունքները և ազգային միասնությունը, որը չեզոքացրեց թշնամու դավադրությունները»։
Կորպուսի երկրորդ հրամանատար, բրիգադի գեներալ Ալի Մոհամմադ Նաինին, Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարարի՝ Իրանի դեմ ուղղված վերջին հայտարարության մասին ասել է. «Այս անհեթեթությունը հիմնականում հոգեբանական գործողություն է։ Սակայն Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը չեն անտեսել իրենց պաշտպանական պատրաստվածության բարձրացումը, նույնիսկ մի պահ»։
Անդրադառնալով Իսրայելի դեմ ուղված «Ազնիվ խոստում» գործողությունների հաջող փորձին և 12-օրյա պարտադրված պատերազմի արդյունքներին, գեներալ Նաինին հավելել է. «Թշնամին փորձում է խաթարել հասարակության հոգեբանական անվտանգությունը՝ ստեղծելով անհանգստության մթնոլորտ։ Սակայն Իրանը ցույց է տվել թե՛ իր մեղմ ուժը և թե՝ կոշտ ուժը։
ԻՀՊԿ խոսնակը հայտարարել է, որ Սիոնիստական ռեժիմը հուսահատվել է պարտադրված 12-օրյա պատերազմում, հավելելով. «Եթե Իրանի զինված ուժերի հրթիռային գործողությունները շարունակվեին նույն ինտենսիվությամբ, այսօր Սիոնիստական ռեժիմից ոչինչ չէր մնա»։