ԻԻՀ ռադիոհեռուիստատեսության ապակե շենքը կվերանորոգվի մեկ տարվա ընթացքում
Հուլիս 28, 2025 06:45 Asia/Tehran
ԻԻՀ հեռարձակման կազմակերպության ղեկավարը հայտարարել է, որ հեռուստատեսության ապակե շենքը, որը վնասվել էր Սիոնիստական ռեժիմի հարձակման ժամանակ, կվերակառուցվի առավելագույնը մեկ տարվա ընթացքում։
Ապակե շենքը, որտեղից ճշմարտության ձայնը տարածվում էր աշխարհում, վերջերս հարձակման ենթարկվեց Սիոնիստական ռեժիմի կողմից։ Այդ հարձակումը ցույց է տալիս, որ Իրանի հեռարձակման կորպորացիան հետևել է և շարունակում է հետևել ճիշտ ուղու և ճիշտ է կատարում իր իրական առաքելությունը։
Հունիսի 16-ին Սիոնիստական ռեժիմն ուղիղ եթերի ժամանակ հարձակվեց Իրանի հեռարձակման կորպորացիայի (IRBC) ապակե շենքի վրա։