Ի՞նչ հարվածներ է Իրանը հասցրել ԱՄՆ ՀՕՊ կարողություններին 12-օրյա պատերազմում
https://parstoday.ir/hy/news/iran-i235260-Ի_նչ_հարվածներ_է_Իրանը_հասցրել_ԱՄՆ_ՀՕՊ_կարողություններին_12_օրյա_պատերազմում
Pars Today - CNN-ը իր հաղորդման ընթացքում անդրադարձել է Իրանի և Իսրայելի ռեժիմի միջև 12-օրյա պատերազմից հետո ԱՄՆ ՀՕՊ կարողությունների նվազման խնդրին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 29, 2025 12:20 Asia/Tehran
  • Ի՞նչ հարվածներ է Իրանը հասցրել ԱՄՆ ՀՕՊ կարողություններին 12-օրյա պատերազմում

Pars Today - CNN-ը իր հաղորդման ընթացքում անդրադարձել է Իրանի և Իսրայելի ռեժիմի միջև 12-օրյա պատերազմից հետո ԱՄՆ ՀՕՊ կարողությունների նվազման խնդրին։

CNN-ը երկուշաբթի օրը հաղորդել է. Իրանական բալիստիկ հրթիռային հարձակումներին հակազդելու համար ԱՄՆ ուժերը արձակել են ավելի քան 100 THAAD հրթիռներ, հնարավոր է՝ մինչև 150 հրթիռ, ինչը կազմում է այս առաջադեմ ՀՕՊ համակարգի պաշարների զգալի մասը։ Հղում անելով Fars լրատվական գործակալությանը ParsToday-ը հաղորդում է, որ  Միացյալ Նահանգներն այժմ ունի յոթ THAAD համակարգ, որոնցից երկուսը օգտագործվել են այս հակամարտության ընթացքում՝ Իսրայելի ռեժիմին աջակցելու համար։

ԱՄՆ Պաշտպանության նախարարության 2026 թվականի բյուջետային  գնահատումների համաձայն՝ Միացյալ Նահանգները անցյալ տարի գնել է ընդամենը 11 նոր THAAD հրթիռ և սպասվում է, որ ընթացիկ ֆինանսական տարում կստանա ևս ընդամենը 12 հրթիռ։

Ըստ ԱՄՆ Հրթիռային պաշտպանության գործակալության 2025 թվականի բյուջեի հաշվետվության, Lockheed Martin ընկերության կողմից արտադրվող Հրթիռները արժեն յուրաքանչյուրը մոտ 12.7 միլիոն դոլար։

«THAAD համակարգի ընդհանուր պաշարների մոտ 25 տոկոսը պատերազմի ժամանակ օգտագործվել է Իսրայելում ԱՄՆ ուժերի կողմից», ասել է ԱՄՆ–ի հանգստի կոչված ավագ զինվորականը, ով չցանկացավ բացահայտվի իր անունը։