Արդյո՞ք Իրանն անվտանգ երկիր է զբոսաշրջության համար
https://parstoday.ir/hy/news/iran-i235296-Արդյո_ք_Իրանն_անվտանգ_երկիր_է_զբոսաշրջության_համար
Իրանը՝ իր հին պատմությամբ, հարուստ մշակույթով և յուրահատուկ բնությամբ, ամեն տարի հյուրընկալում է մեծ թվով օտարերկրյա զբոսաշրջիկների։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 30, 2025 07:16 Asia/Tehran
  • Արդյո՞ք Իրանն անվտանգ երկիր է զբոսաշրջության համար

Իրանը՝ իր հին պատմությամբ, հարուստ մշակույթով և յուրահատուկ բնությամբ, ամեն տարի հյուրընկալում է մեծ թվով օտարերկրյա զբոսաշրջիկների։

Իրանը գրավիչ երկիր է հետաքրքրասեր զբոսաշրջիկների համար 

Արևմտյան լրատվամիջոցների բացասական հրապարակումների ֆոնին, զբոսաշրջիկները զարմացած են Իրանում տիրող անվտանգությամբ, հիացած՝ իրանցիների ջերմ հյուրընկալությամբ և բարեկամական վարքագծով։ Իրանը՝ իր բազմազան տեսարժան վայրերով, աշխարհի զարգացող զբոսաշրջային ուղղություններից մեկն է։

Արտասահմանցի կին զբոսաշրջիկներ Իրանի կրոնական վայրում 

Ի՞նչ ստեր են տարածում արևմտյան լրատվամիջոցներն Իրանի անվտանգության մասին։

Արևմտյան ԶԼՄ-ները հաճախ Իրանի մասին բացասական և աղավաղված պատկեր են ներկայացնում։ Այդ լուրերը վերաբերվում են մարդու իրավունքների խախտումներին, սոցիալական սահմանափակումներին և տնտեսական խնդիրներին։ Այդպիսով փորձ է արվում Իրանը ներկայացնել որպես անվտանգ երկիր, հատկապես՝ երկրի վարած հակագաղութային քաղաքականության և Պաղեստինի նման երկրներին ցուցաբերվող աջակցության պատճառով։ Սակայն այս տեսակետը հաճախ հեռու է իրականությունից։

Իրանն ամեն տարի հյուրընկալում է տարբեր երկրներից ժամանած օտարերկրյա զբոսաշրջիկների

Իրանի անվտանգությունը՝ այլ երկրների համեմատ

Արևմտյան և տարածաշրջանային երկրների համեմատ, Իրանում հանցագործության մակարդակը ցածր է։ Շատ զբոսաշրջիկներ Իրանի փողոցներում գիշերային  անվտանգությունը նկարագրել են որպես ավելի լավը, քան Փարիզում կամ Լոնդոնում։ Ի տարբերություն որոշ հայտնի ուղղությունների, ինչպիսիք են Թուրքիան, Եգիպտոսը կամ ԱՄԷ-ն, որտեղ տեղի են ունեցել ահաբեկչական հարձակումներ կամ անկարգություններ, Իրանը համարվում է տարածաշրջանի ամենակայուն երկրներից մեկը։

Օտարերկրյա զբոսաշրջիկներ Իրանում

Իրանում զբոսաշրջիկների ձերբակալման հավանականությունը

Իրանում զբոսաշրջիկների ձերբակալությունները չափազանց հազվադեպ են և սովորաբար տեղի են ունենում օրենքի ակնհայտ խախտման դեպքում, օրինակ՝ զենք կրելու դեպքում։ Ինչպես մյուս երկրներում, զբոսաշրջիկների համար պարտադիր է պահպանել տեղական օրենքները։

Օտարերկրյա զբոսաշրջիկ 

Իրանական հյուրընկալությունը 

Իրանի ակնառու առանձնահատկություններից մեկը զբոսաշրջիկների նկատմամբ ժողովրդի ջերմ և բարեկամական վերաբերմունքն է։ Իրանական մշակույթում գոյություն ունեցող այն համոզմունքը, որ «հյուրն Աստծունն է», զբոսաշրջիկներին անվտանգության, հարմարավետության զգացողություն է տալիս և շատերն Իրան կատարած իրենց ուղևորությունը նկարագրում են որպես անմոռանալի։