Դանիայում Իրանի դեսպանատունն արձագանքել է Արևմուտքի անհիմն մեղադրանքներին
Դանիայում Իրանի դեսպանատունը տարածել է հայտարարություն, որում կտրականապես մերժել է որոշ արևմտյան երկրների կողմից Իսլամական Հանրապետության դեմ ուղղված մեղադրանքները՝ հավելելով, որ այդ պնդումները անհիմն են և քաղաքական արշավի մաս են կազմում։
Հայտարարության մեջ ասված է․ «Իսլամական Հանրապետությունը կտրականապես հերքում է ընդդիմադիրների, լրագրողների կամ պաշտոնյաների աշխատանքին միջամտելու մասին իր դեմ ուղղված մեղադրանքները, որոնք քաղաքական բնույթ են կրում։ Այդ մեղադրանքներն անհիմն են և նպատակ ունեն արատավորել Իրանի հեղինակությունը»։
ԻԻՀ դեսպանատունը հավելել է, որ Թեհրանը հավատարիմ է միջազգային իրավունքին, հարգում է ազգերի ինքնիշխանությունը և պահպանում է այլ երկրների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքը։
Հայտարարության մեջ նաև ասված է. «Մենք կտրականապես մերժում ենք նշված գործողություններին ցանկացած միջամտություն և կոչ ենք անում նման մեղադրանքներ հնչեցնողներին, անհիմն ենթադրությունների վրա հիմնվելու փոխարեն, ներկայացնել ապացույցներ»։