Վալի ամրոց․ պատմության և արվեստի գլուխգործոց Իրանի Իլամ նահանգում
Իլամ քաղաքի կենտրոնում գտնվող ղաջարական շրջանի ամրոցն այսօր գործում է որպես Իլամի մարդաբանության թանգարան: Ամրոցը, որը տարածաշրջանի անցյալի քաղաքական ուժի և հարուստ մշակույթի խորհրդանիշ է, 1997 թվականին գրանցվել է Իրանի ազգային հուշարձանների ցանկում և այժմ համարվում է երկրի ամենակարևոր մշակութային տեսարժան վայրերից մեկը:
Վալի ամրոց, Իլամ նահանգ, Արևմտյան Իրան
Վալի ամրոցը կառուցվել է 1908 թվականին Փոշթքուհի կառավարիչ Ղոլամռեզա Խան Վալիի հրամանով՝ Չողա Միրք բլրի վրա՝ Քերմանշահի ճարտարապետ Հաջ Դարվիշ Ալիի և քարագործ վարպետ Ռեզա Ղոլիի կողմից։
Ամրոցի մակերեսը մոտ 4700 քառակուսի մետր է, իսկ կառուցված տարածքը՝ 1466 քառակուսի մետր։ Ամրոցը, որը Ղաջարների դարաշրջանում և՛ վարչական կենտրոն էր, և՛ իշխանության խորհրդանիշ, վնասվել է 1980–1988թթ․ Իրաքի կողմից Իրանին պարտադրված պատերազմի ժամանակ, բայց վերակառուցումից հետո նոր մշակութային ինքնություն է ստացել։

Ճարտարապետություն
Ամրոցն ունի սիմետրիկ հատակագիծ, որը բաղկացած է ավելի քան 20 մեծ սենյակներից, 5 փոքր սենյակներից, 4 պատշգամբներից, 2 տեռասներից և կիսաշրջանաձև դիտաշտարակներից։ Հայելիներն ու վ պատուհանները շքեղ տեսք են հաղորդել արքայական նստավայրին։
Զարդանախշեր
Ամրոցի արտաքին մասը զարդարված է երկրաչափական աղյուսե շարվածքով, կամարակապ պատուհաններով և վիտրաժներով: Կենտրոնական բակը, իր գեղեցիկ լողավազանով, սոճիներով և կիպարիսներով, ստեղծում է խաղաղ մթնոլորտ: Բիբի աղբյուրից կավե ջրամբարներով ջուրը փոխանցելու համակարգը դարաշրջանի նորամուծություն է եղել:

Ամրոցից թանգարան
2006 թվականին ամրոցը դարձավ մարդաբանական թանգարան: Թանգարանում ներկայացված ցուցանմուշները վերաբերվում են Իլամի քրդական, լոռ, լաք և արաբ ցեղերի մշակույթին։ Այստեղ կարելի է տեսնել տեղական տարազներ, արհեստագործական իրեր և տարբեր սովորույթների խորհրդանիշեր։
Մշակութային խորհրդանիշ
Վալի ամրոցն այսօր դարձել է Իլամի պատմության և ինքնության կենդանի խորհրդանիշ այնպիսի միջոցառումների ժամանակ, ինչպիսին է Նոռուզը։ Այստեղ կազմակերպվում են ծիսական ներկայացումներ և մշակութային փառատոններ, գործում է ավանդական շուկա։