Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար է նշանակվել Գերագույն առաջնորդի խորհրդականը
https://parstoday.ir/hy/news/iran-i235542-Իրանի_ազգային_անվտանգության_խորհրդի_քարտուղար_է_նշանակվել_Գերագույն_առաջնորդի_խորհրդականը
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկրի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի ավագ խորհրդական Ալի Լարիջանիին նշանակել է Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նոր քարտուղար: Այս մասին հայտնում է «Nour News» գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 06, 2025 04:23 Asia/Tehran
  • Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար է նշանակվել Գերագույն առաջնորդի խորհրդականը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկրի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի ավագ խորհրդական Ալի Լարիջանիին նշանակել է Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նոր քարտուղար: Այս մասին հայտնում է «Nour News» գործակալությունը:

«Մասուդ Փեզեշքիանի հրամանագրով Ալի Լարիջանին նշանակվել է Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի ղեկավար՝ այդ խորհրդի քարտուղարի կարգավիճակով», – ասված է գործակալության հաղորդագրության մեջ:  

Երեք օր առաջ «Fars» գործակալությունը հայտնել էր, որ Լարիջանին շուտով կարող է զբաղեցնել այդ պաշտոնը՝ փոխարինելով Ալի Աքբար Ահմադիանին:  

Գործակալության տեղեկություններով՝ Ահմադիանը, հավանաբար, կստանձնի «երկրի բարձր մակարդակով կառավարման և համակարգման կարիք ունեցող մի շարք հատուկ ռազմավարական հարցերի պատասխանատվությունը»: