Իրանը խիստ կարձագանքի ԱԽ պատժամիջոցների վերականգնմանը
ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հայտարարել է. «Չնայած այն հանգամանքին, որ Իրանի նկատմամբ արդեն իսկ կիրառվել են ամենախիստ պատժամիջոցները, ԱԽ պատժամիջոցները վերականգնելու ցանկացած փորձ կհանդիպի Թեհրանի վճռական արձագանքին»։
Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Էսմայիլ Բաղային ռադիոհարցազրույցում անդրադարձել է վերջին զարգացումների, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների, Չինաստանի դերակատարության, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցության «Ձգանի մեխանիզմի» վերաբերյալ ԱԳՆ դիրքորոշումներին։
Բաղային հերքել է այն լուրերը, թե Իրան-ԱՄՆ բանակցությունների տեղն ու վայրը որոշված են։ Անդրադառնմալով Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցությունների համար Օմանից բացի այլ երկրի միջնորդության մասին լուրերին, Բաղային ասել է, որ տեղյակ չէ նման լուրերի աղբյուրից, հավելելով. «Վերջին երեք-չորս շաբաթների ընթացքում բազմիցս հրապարակվել են լուրեր, որոնց կեղծ լինելն ապացուցվել է։ Դրանց նպատակլը լարվածությունը սրելն է»։
Նա խոսել է նմանատիպ լուրերից մեկի մասին, ինչպես Թեհրանում օտարերկրյա դեսպանատների տարհան մասին լուրը, հավելելով. «Ապացուցվել է, որ լուրն անհիմնէ։ Հետևաբար, մենք բոլորս պետք է խորհենք այն լուրերի մասին, որոնք լսում ենք և զերծ մնանք այնպիսի լուրերի վերահրապարակումից, որոնք իրականում որևէ հիմք չունեն և որոնց անտրամաբանական լինելն ակնհայտ է դառնում մի փոքր մտորելուց հետո։ Նման լուրերոը մտահոգում են հասարակությանը»։
Անդրադառնալով ԱՄՆ-ի հետ հաղորդագրությունների փոխանակմանն ԱԳՆ խոսնակը նշել է. «Երկու երկրների շահերի պաշտպանության գրասենյակի (Շվեյցարիայի դեսպանատուն Թեհրանում և Պակիստանի դեսպանատուն Վաշինգտոնում) միջոցով միշտ գոյություն է ունեցել որոշակի դիվանագիտական կապ։ Բացի այդ, բնական է, որ միջնորդները տարբեր ժամանակներում հաղորդագրություններ փոխանցեն կողմերին»։
Լարիջանիի նշանակումը բխում է երկրի շահերից
Բաղային նշել է, որ ԱԽ գերագույն խորհրդի քարտուղարի պաշտոնում Լարիջանիի նշանակումը բխում է երկրի շահերից, հավելելով. «Մենք կարծում ենք, որ համակարգի կողմից կայացված յուրաքանչյուր որոշում անկասկած համապատասխանում է երկրի շահերին»։
Անդրադառնալով Լարիջանիին ուղղված Արաղչիի շնորհավորական ուղերձին՝ նա հավելել է, որ Լարիջանին կիրթ, մեծ փորձառություն ունեցող և հարգված գործիչ է և հույսով ենք, որ նրա ներկայությունը կնպաստի երկրի նպատակների առաջխաղացմանը և ազգային անվտանգության ապահովմանը։
Չինաստանը շահագրգռված է Արևմտյան Ասիայի տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմամբ
Պատասխանելով Տարածաշրջանային հարցերը լուծելու համար Չինաստանի դիվանագիտական ակտիվության աճի վերաբերյալ հարցին, Բաղային նշել է, որ այս երկիրն ազդեցիկ տերություն է միջազգային և տարածաշրջանային զարգացումներում և շահագրգռված է, որ Արևմտյան Ասիայի տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատվի։
Նա հավելել է. «Բնական է, որ Չինաստանը ցանկանում է դերակատար լինել այս զարգացումներում»։
Հիշեցնելով, որ Չինաստանն ԱԽ մշտական անդամ է, ԻԻՀ ԱԳՆ խոսնակն ասել է. «Այս երկրի արդյունավետ ներկայությունը ՀԳՀԾ-ի բանակցություններում և Իրանի ու Սաուդյան Արաբիայի միջև հաջողված միջնորդությանն, և ընդհանուր առմամբ, տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելուն ուղղված Պեկինի ջանքերը, դրական են»։
Հարցին, թե արդյոք Չինաստանի դերում ինչ-որ արտառոց բան է տեղի ունեցե՞լ, Բաղային պատասխանել է. «Դիվանագիտական բառարանում «արտառոց» բառի օգտագործումը շատ տեղին չէ: Տարածաշրջանում դիրք ունեցող և տարիների ընթացքում հեղինակություն ձեռք բերած երկրների դրական դերը չի կարող արտառոց լինել: Դա արդեն գոյություն ունեցող միտման շարունակությունն է և ոչ թե հատուկ իրադարձություն է, որը տարբերվում է տեղի ունեցողից։
Իրանը բողոքում է գործակալության գործունեության դեմ
Վերջին պատերազմից հետո ՄԱԳԱՏԷ-ի նկատմամբ Իրանի դիրքորոշման կապակցությամբ, Բաղային ասել է. «Մենք խստորեն բողոքում ենք գործակալության գործունեության դեմ: Արևմտյան երկրները, մասնավորապես՝ Եվրոեռյակն ու ԱՄՆ-ն, չարաշահել են այս միջազգային կառույցը՝ Իրանի վրա ճնշում գործադրելու և իրականությունից շեղվելու համար»:
Նա հավելել է. «Գործակալության վերջին զեկույցը հիմնված էր այդ նույն երկրների կողմից ընդունված բանաձևի վրա, որով նրանք գործակալությանը խնդրել էին տրամադրել «համապարփակ զեկույց»:
Նշելով, որ այդ զեկույցը և հետագա բանաձևը դարձան Սիոնիստական ռեժիմի հարձակման պատրվակ, նա ասել է. «Այդ զեկույցը պարունակում էր սխալ տեղեկատվություն, իսկ բանաձևը գերազանցում էր զեկույցի տեքստը և սխալմամբ որոշակի հարցեր վերագրում էր Իրանին:
Բաղային ընդգծել է, որ Իրանը Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի անդամ է և հավատարիմ է մնում իր պարտավորություններին։ Անդրադառնալով գործակալության պատվիրակության Իրան այցին, Բաղային ասել է. «Այս այցը ոչ թե ստուգման, այլ ներկայիս աննախադեպ պայմաններում փոխգործակցության նոր արձանագրություն մշակելու վերաբերյալ քննարկումների համար է»:
Եվրոպացիներն իրավունք չունեն գործարկել «Ձգանի մեխանիզմը»
Իրանի ԱԳՆ խոսնակն անդրադարձել է «Ձգանի մեխանիզմի» հարցին և այդ կապակցությամբ իրավիճակը սրելուն ուղղված արտասահմանյկան ԶԼՄ-ների ջանքերը որակել որպես հոգեբանական պատերազմի մի մաս։
Խոսելով մեխանիզմի մասին, Բաղային ասել է. ««Ձգանի մեխանիզմի» իմաստը կայանում է նրանում, որ եթե մի կողմը չկատարի իր պարտավորությունները, մյուս կողմը կարող է դադարեցնել իր պարտավորությունների կատարումը։ Իրանի կողմից իր պարտավորությունները կրճատելու գործողությունները լիովին օրինական պատասխան էին և հետևեցին ՀԳՀԾ-ից Միացյալ Նահանգների անօրինական դուրս գալուն և եվրոպական երկրների կողմից իրենց պարտավորությունները չկատարելուն։
Նշելով, որ եվրոպական և ամերիկյան կողմերը իրավունք չունեն գործարկել մեխանիզմը, Բաղային ասել է. «ԱՄՆ-ն անօրինականորեն դուրս եկավ ՀԳՀԾ-ից, իսկ եվրոպական կողմերը հրաժարվեցին կատարել իրենց պարտավորությունները և նույնիսկ չդատապարտեցին վերջին հարձակումը, որը 2231 բանաձևի խախտում էր»։