Իրանական սենսոր՝ միկրոօպտիկական տեխնոլոգիայով | 5-ամսյա տիեզերական առաքելությունն ավարտվեց անսպասելի վայրէջքով
-
Իրանի Ամիրքաբիր տեխնոլոգիական համալսարան
Pars Today - Իրանի Ամիրքաբիր տեխնոլոգիական համալսարանի հետազոտողները հաջողությամբ ստեղծել են միկրոօպտիկական տեխնոլոգիայով ընդլայնված տատանումները հայտնաբերող սենսորների առաջին տեղական նմուշը։
Իրանի Ամիրքաբիր տեխնոլոգիական համալսարանի հետազոտողները հաջողությամբ ստեղծել են տատանումները հայտնաբերող սենսորների նմուշ, որը կարող է լայնորեն կիրառվել տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ռոբոտաշինության, կառուցվածքային ճարտարագիտության, բժշկության, անասնաբուժության և նույնիսկ սմարթֆոնների ոլորտում։
Pars Today-ը հղում անելով ԻՌՆԱ-ին հաղորդել է՝ այս նախագծի հետազոտողների խոսքով՝ տատանումները հայտնաբերող սենսորների արտադրությունը մինչ այժմ հասանելի է եղել միայն մի քանի երկրների՝ միկրո և նանո ոլորտներում բարձր առաջադեմ և թանկարժեք սարքավորումների անհրաժեշտության պատճառով։
Այս պրոյեկտում նախագծված սենսորը կարող է ամբողջությամբ արտադրվել Իրանում՝ հիմնվելով տեղական գիտելիքների վրա և առանց օտարերկրյա սարքավորումներից կախվածության։
Պիեզոէլեկտրական կամ կոնդենսատորային տեխնոլոգիա օգտագործող սովորական նմուշներից տարբերվող այս սենսորը պատրաստված է միկրոօպտիկական տեխնոլոգիայի համադրությամբ։ Այս սենսորի տեխնիկական առանձնահատկություններից են դրա շատ փոքր չափսը, դժվար պայմաններում աշխատելու ունակությունը, շարժման, ուժի և թրթռման երկու ուղղություններով գրանցումը, ինչպես նաև նմանատիպ մոդելների համեմատ ավելի լայն աշխատանքային տիրույթը։
5-ամսյա տիեզերական առաքելությունն ավարտվեց անսպասելի վայրէջքով
Crew-10 առաքելության չորս տիեզերագնացներ վերադարձան տուն Երկրի ուղեծրում 150 օր տևած հետազոտություններից հետո՝ վայրէջք կատարելով Խաղաղ օվկիանոսում։ Space կայքը հաղորդել է.
-Սա առաջին դեպքն է, երբ NASA-ի ուղևորներով տիեզերանավը վայրէջք կատարելու համար ընտրել է Կալիֆոռնիայի ափը՝ Ֆլորիդայի փոխարեն՝ տիեզերական աղբի վտանգից խուսափելու համար։
Crew-10-ը, ինչպես անունն է հուշում, SpaceX-ի տասներորդ գործառնական առաքելությունն էր՝ տիեզերագնացներին Միջազգային տիեզերակայան տեղափոխելու և նրանց Երկիր վերադարձնելու համար, որն իրականացվել է NASA-ի Առևտրային անձնակազմի ծրագրի (CCP) շրջանակներում։