Թել Ավիվում զանգվածային բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների
https://parstoday.ir/hy/news/west_asia-i235690
Թել Ավիվում զանգվածային բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների
(last modified 2025-08-10T07:22:42+00:00 )
Օգոստոս 10, 2025 10:52 Asia/Tehran
  • Թել Ավիվում զանգվածային բողոքի ցույցերը վերածվել են  նկարգությունների
    Թել Ավիվում զանգվածային բողոքի ցույցերը վերածվել են նկարգությունների

Թել Ավիվում զանգվածային բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների

Շաբաթ օրը Թել Ավիվում կայացած բողոքի ցույցին մասնակցել է ավելի քան 60 հազար սիոնիստ։ Ցուցարարները փակել են գլխավոր Այալոն մայրուղին և հրդեհներ են վառել՝ ի նշան բողոքի Բենիամին Նեթանյահուի կաբինետի կողմից Գազան օկուպացնելու որոշման։ Անվտանգության ուժերի և ցուցարարների միջև  բախումներ են տեղի ունեցել։
Ցուցարարները բողոքել են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կաբինետի կողմից հրադադարի և գերիների փոխանակման բանակցություններին խոչընդոտելու դեմ։
Թել Ավիվում ցուցարարները կոչ են արել դադարեցնել պատերազմը և վերադարձնել գերիներին։ Իսրայելի հեծելազորային ուժերը ցրել են ցույցը և թույլ չեն տվել, որ բողոքող սիոնիստները  փակեն այլ գլխավոր փողոցներ։