Մարդու երեք հինգերորդից մինչև զրո մարդ. Ամերիկայում կրկնվում է ստրկատիրությունը
-
Մարդու երեք հինգերորդից մինչև զրո մարդ. Ամերիկայում կրկնվում է ստրկատիրությունը
Pars Today- Ամերիկացի վերլուծաբանը զգուշացրել է Ամերիկայի վիճակագրությունից անօրինական ներգաղթյալներին հանելու հետևանքների մասին։
ԱՄՆ վիճահարույց նախագահ՝ Դոնալդ Թրամփը այս անգամ մտադիր է երկրի նոր մարդահամարից անօրինական ներգաղթյալներին հանելու համար։ Հարց, որի դեմ խիստ բողոքում և քննադատում են քաղաքական և իրավական փորձագետները։
Pars Today-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Հարվարդի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Քրիստոֆեր Ռուդսը Al Jazeera կայքում հրապարակված հոդվածում զգուշացրել է, որ անօրինական ներգաղթյալներին մարդահամարից հանելը կսրի ԱՄՆ-ի հասարակության անհավասարությունը։
Այս ամերիկացի պրոֆեսորի «Անօրինական ներգաղթյալները մարդ համարվո՞ւմ են» վերնագրով վերլուծական հոդվածում նշվում է.-Միացյալ Նահանգներում մոտ 11 միլիոն անօրինական ներգաղթյալներ շուտով կարող են անհետանալ վիճակագրությունից։
Ռուդսի խոսքով՝ եթե որոշումն իրականացվի, այն կարող է նվազեցնել Կոնգրեսի մանդատների և ընտրական ձայների թիվը այնպիսի նահանգներում, ինչպիսիք են Կալիֆոռնիան, Տեխասը և Ֆլորիդան։ Հաշվարկները ցույց են տալիս, որ այս նահանգներից յուրաքանչյուրը կարող է կորցնել մեկական մանդատ, մինչդեռ այնպիսի նահանգներ, ինչպիսիք են Ալաբաման և Օհայոն, կարող են ստանալ ավելին։
Նա գրել է, որ քաղաքականությունը ներգաղթյալներին կդարձնի ավելի խոցելի և կանտեսի նրանց ներկայությունը. Իրավական տեսանկյունից այս միջոցառումը լուրջ մարտահրավերների է բախվում։ ԱՄՆ Սահմանադրությունը հստակորեն նշում է, որ մարդահամարը պետք է ներառի երկրի «բոլոր բնակիչներին»՝ անկախ ներգաղթային կարգավիճակից։
Քաղաքագետը զգուշացրել է, որ այս փոփոխությունը կարող է նաև տնտեսական հետևանքներ ունենալ Միացյալ Նահանգների համար, քանի որ անօրինական ներգաղթյալները տարեկան վճարում են մոտ 100 միլիարդ դոլար հարկ, և նրանց մարդահամարից բացառելը կարող է ազդել հանրային ծառայությունների բյուջեի վրա այն տարածքներում, որտեղ ներգաղթյալների թիվը բարձր է։
Նա նշել է, որ ներգաղթյալների դեմ Թրամփի ծրագիրը սոցիալապես հիշեցնում է Միացյալ Նահանգներում նախկինում կիրառված և երբեմն ամոթալի գործելակերպը։ Անցյալում, ամերիկյան պատմության մեջ, տեսել ենք մեծ թվով խմբեր, որոնք ապրում էին այս երկրում, բայց քաղաքական համակարգում լիակատար ճանաչում չէին ստանում։ Անցյալում Միացյալ Նահանգներում համաձայնություն կար, որ նահանգների բնակչության հաշվարկման ժամանակ յուրաքանչյուր ստրուկ կհաշվվի որպես «ազատ մարդու երեք հինգերորդը»։
Միևնույն ժամանակ, ներգաղթյալների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող խմբերը հայտարարել են, որ կպայքարեն ծրագրի դեմ բոլոր օրինական միջոցներով, իսկ դեմոկրատների կողմից վերահսկվող որոշ նահանգներ նույնպես քննարկում են պատասխան միջոցառումները։