Իմամ Խամենեի. Սիոնիստները նպատակ ունեն զավթել Նեղոսից մինչև Եփրատ ընկած տարածքը
ԻԻՀ առաջնորդը հայտարարել է. Սիոնիստները չեն հրաժարվել իրենց նպատակներից։
ԻԻՀ առաջնորդը հայտարարել է. «Սիոնիստները չեն հրաժարվել իրենց նպատակներից։ Նրանք չեն հրաժարվել իրենց հայտարարած «Նեղոսից Եփրատ» նպատակից։ Նրանց ռազմավարությունն է ամրապնդել իրենց հենարանը խորամանկությամբ և խաբեությամբ, այնուհետև առաջ շարժվել որքան հնարավոր է հեռու՝ ճնշման, հարձակումների, սպանությունների և բռնության միջոցով։ Երբ նրանք բախվում են լուրջ քաղաքական կամ ռազմական դիմադրության, նրանք կանգ են առնում, բայց կրկին վերադառնում են խորամանկության և խաբեության քաղաքականությանը՝ ևս մեկ քայլ առաջ գնալու համար։ Սակայն երբ մեկ քայլ առաջ են գնում, կրկին կիրառում են նույն ճնշումն ու բռնությունը։ Նրանք օկուպացիայի այս մեթոդը կիրառում են արդեն 60-70 տարի»։